30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Վիգեն Սարգսյանը Իրանի արտգործնախարարին ներկայացրել է իրավիճակը շփման գծում

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պաշտոնական այցի ընթացքում փետրվարի 1-ին հանդիպումներ է ունեցել նաեւ ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի եւ ԻԻՀ Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շամխանիի հետ: Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ընթացքում կարեւորվել է անվտանգության ոլորտում երկու պետությունների համագործակցության ընդլայնումը: Քննարկվել են հայ-իրանական փոխգործակցության ամրապնդման, երկու ժողովուրդների բարեկամական կապերի խորացման, […]

«Լիլի Հովեր, Գագիկ Բքեր … ». օրվա անեկդոտը

«Բայց ինչ սիրուն ձյուն է գալիս, հրաշք էե,-ֆեյսբուքյան էջում գրել է «Հիդրոմետե ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, որի ռոմանտիկան, սակայն, համապատասխանել է ոչ բոլորի տրամադրության հետ: Լիլի Հովեր, Գագիկ Բքեր,-արձագանքում է լրագրող Գուրգեն Ալեքյանը:

Պետք չի էշ էշ գնալ կանգնել ամեն մի պարզած պաստառի կողքին

Երկու լուսանկար. 1-ինում Տիգրան Խզմալյանը տքսուր դեմքով պահանջում է Սավչենկոյի ազատությունը։ 2-րդում՝ արդեն ազատ Սավչենկոն պահանջում է ադրբեջանցի դիվերսանտների ազատությունը։ Հետևություն՝ պետք չի էշ էշ գնալ կանգնել ամեն մի պարզած պաստառի կողքին։ Նարեկ Մալյան Հիշեցնենք, ֆեյսբուքյան գրառումները կայքի կողմից չեն խմբագրվում:

Հերոսի ծննդյան օրը նրա անունով անվանակոչվեց ինֆորմատիկայի դասասենյակը

Արմավիրի մարզի Արևիկ գյուղի դպրոցում այսօր՝2016թ. սեպտեմբերի 25-ին մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից զոհված Սևակ Խաչատրյանի ծննդյան օրը, նրա անունով անվանակոչվեց դպրոցի ինֆորմատիկայի դասասենյակը, որից հետո տեղի ունեցավ նաև հիշատակի միջոցառում: Սևակի ծնողները, պատմելով որդու մասին, ասացին, որ երբ տղային հարցնում էին, թե ինչպես է, նա պատասխանում էր. «Դուք ձեր գործին եղեք, մենք մեր գործը լավ […]

Նախարարն՝ ԱՄՆ դեսպանի առաջարկներից

ՀՀ կառավարությունը կքննարկի ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի առաջարկներն՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին: « Բոլոր առաջարկները կառուցողական առաջարկներ են և կառավարությունը միշտ անդրադառնում է դրանց: ԱՄՆ դեսպանի այսօրվա հնչեցրած առաջարկներին էլ կանդրադառնանք»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նախարարը դրական է գնահատում դեսպանի առաջարկը՝ անկախ հակակոռուպցիոն մարմին ձևավորելու մասին: «Կարող եմ […]

Եթե ուզում ես Աստծուն ճանաչել

Աստվածաշունչը Սուրբ Հոգով գրված սրբազան գրքերի ժողովածու է, որտեղ Աստված հայտնել է Ինքն Իրեն: Աստվածաշունչը պատմում է մեզ Աստված-մարդ հարաբերությունների մասին: Եթե Աստված ներշնչած չլիներ, ապա ինչպե՞ս Հիսուսի ծնունդից դարեր առաջ Միքիա մարգարեն պիտի իմանար, թե Մեսիան պիտի աշխարհ գար Բեթլեհեմ քաղաքում: Ինչպե՛ս Եսայի մարգարեն պիտի իմանար, որ Հիսուս էմանուել պիտի կոչվի կամ կույսից պիտի […]

Հայաստանն ու Վրաստանը պետք է հանդես գան միասնական տուրփաթեթներով

Զբոսաշրջության միջազգային շուկայում Հայաստանն ու Վրաստանը պետք է հանդես գան միասնական տուրփաթեթներով: Այս փաթեթներում կարելի է ներառել նաեւ Իրանը, քանի որ մեկ պետություն այցելությունը զբոսաշրջիկների համար կարող է մեծ հետաքրքրություն չներկայացնել: Սակայն դրան զուգահեռ պետք է զարգացնել ենթակառուցվածքները, ներկայացնել շահավետ եւ հետաքրքիր փաթեթներ, բարելավել ճանապարհների եւ տրանսպորտի վիճակը: Այս մասին հայտարարեցին զբոսաշրջաության ոլորտի Հայաստանի եւ […]

Ձերբակալվել է «օրենքով գող» Արսեն Երեւանսկին /վիդեո/

Մոսկվայի Կիեւյան մայրուղու վրա գտնվող «Գանձակ» սրճարանում այսօր ձերբակալվել է 39-ամյա «օրենքով գող» Արսեն Մկրտչյանը՝ Արսեն Երեւանսկի մականունով։ Նրա հետ միասին եւս 9 հոգի է ձերբակալվել, գրում է Прайм Крайм-ը։ Խուզարկման ժամանակ Արսեն Մկրտչյանի մոտ թմրանյութ է հայտնաբերվել։ Մանրամասները՝ տեսանյութում  

ԱՄՆ-ը նոր նախագահ ունի՝ փոփոխությունների ու անցման ժամանակաշրջան է

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն այսօր իր գործունեության ծրագրերի և ուղեգծերի մասին ելույթում նշել է, որ իրենց գերակայություններից է հայ հասարակությանն ամերիկյան արտաքին քաղաքականությունն առավել հանգամանալիորեն ներկայացնելը: «Ես սա առանձնացրեցի որպես գերակայություն, որովհետև շատ հայեր, ում հետ առիթ եմ ունեցել հանդիպելու, և մարդիկ, ովքեր նախկինում այցելել են Նահանգներ կամ ապրել այնտեղ, նշում էին, որ չեն հասկանում ԱՄՆ քաղաքականությունը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված