25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հերոսի ծննդյան օրը նրա անունով անվանակոչվեց ինֆորմատիկայի դասասենյակը

Արմավիրի մարզի Արևիկ գյուղի դպրոցում այսօր՝2016թ. սեպտեմբերի 25-ին մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից զոհված Սևակ Խաչատրյանի ծննդյան օրը, նրա անունով անվանակոչվեց դպրոցի ինֆորմատիկայի դասասենյակը, որից հետո տեղի ունեցավ նաև հիշատակի միջոցառում: Սևակի ծնողները, պատմելով որդու մասին, ասացին, որ երբ տղային հարցնում էին, թե ինչպես է, նա պատասխանում էր. «Դուք ձեր գործին եղեք, մենք մեր գործը լավ գիտենք»:

Սևակի հրամանատար Զավեն Հունանյանն էլ միաժամանակ արտասվելով ասաց.

«Ես այս ապրումները ունենում եմ ամեն օր, երբ լսում եմ մեր Հայոց բանակում տեղի ունեցող թեկուզ չնչին կորուստների մասին: Ցավոք մենք պատերազմական շրջանում ենք, և ցավոք պատերազմն առանց կորուստների չի լինում, և Հայկական բանակը, հայոց օջախները նման մարդկանց սխրագործությունով են ապրում: Ես հպարտ եմ, որ Սևակ Խաչատրյանի նման զինվոր եմ ունեցել»:
զինվոր 1զինվոր

Սևակ Խաչատրյանը 2016թ-ին մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին և արիության, գերազանց ծառայության համար շքանշանի արժանացել: Հունվարի 28-ին արդեն ՀՀ Նախագահի կողմից հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար կրտսեր սերժանտ Սևակ Հովհաննեսի Խաչատրյանը հետմահու պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ