01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Առաջին տիկնոջ «պոռթկումը» /տեսանյութ/

Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը երգ է գրել հայ զինվորի մասին` նվիրված Հայոց բանակի կազմավորման 25–ամյակին։ Ռիտա Սարգսյանը երգի երաժշտության հեղինակն է, խոսքերի հեղինակն է Ավետ Բարսեղյանը։ Այն կոչվում է «Նամակ մայրիկին»: Երգը կատարում է հայտնի երգիչ Միհրան Ծառուկյանը: Տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել հունվարի 28-ին։

Ամիսներ առաջ  Ռիտա Սարգսյանը եւ հաղորդավար Ավետ Բարսեղյանը  համատեղ երգ  են ստեղծել՝ նվիրված հայ-ադրբեջանական սահմանին  արիություն ցուցաբերած տղաների հիշատակին:

«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ  առաջին տիկինը նաեւ աուտիզմով հիվանդ երեխաների համար է երգ գրել։ «Աստծո հրեշտակները երգի խոսքերի հեղինակը դարձյալ Ավետ Բարսեղյանն է: Առաջին տիկինը նաեւ ուռուցքային հիվանդություններ ունեցող երեխաներին նվիրված  «Արեւ ենք միասին» երգի հեղինակն է:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ