26 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Ծնողները բողոքում են. վարչապետը հանձնարարեց

«Առկա է որակյալ կրթական համակարգի խնդիրը»,-Կառավարության այսօր՝ փետրվարի 2-ին հրավիրված նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարչապետը ընդգծեց, որ կա ուսուցիչների վերապատրաստման խնդիր, ինչպես նաև դասագրքերի որակի և ծրագրային խնդիրներ, որոնց մասին բազմիցս բարձրաձայնում են ծնողները: Վարչապետը Կրթության և գիտության նախարարին հանձնարարեց մեկ ամսյա ժամկետում Կրթության ազգային ինստիտուտին հանձնարարել մշակելու ծրագիր, […]

Մի օր համբերեք. Հովիկ Աբրահամյանի շուրջ ոչ մի մեկնաբանություն

«Մի օր համբերեք, այսօր կուսակցությունում կորոշվի, քանի ինձ կուսակցություն չեն հրավիրել, ինձ հետ այդ խոսակցությունը չի եղել, ոչինչ ձեզ ասել չեմ կարող: Այսօր երեկոյան ամեն ինչ պարզ կլինի»,-Henaran.am-ին ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ, նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանն` անդրադառնալով լուրերին, թե ինքն է նշանակվելու Արարատի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար և հենց այդ մարզն ընդգրկող ընտրատարածքից էլ առաջադրվելու […]

Արարատի նոր մարզպետ նշանակվեց

Կառավարուտության այսօրվա նիստի ավարտին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարդաց որոշում Արարատի նոր մարզպետ նշանակելու մասին: Արարատի մարզպետ նշանակվեց Արամայիս Գրիգորյանը: Հիշեցնենք, որ այսօրվա նիստում Արարատի մարզպետի պաշտոնից  սեփական դիմումի համաձայն ազատվեց Ռուբիկ Աբրահամյանը:

Հրաժարականի դիմում կներկայացնի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը վերահաստատել է հրաժարական տալու իր ցանկությունը, որը հայտնել էր դեռևս 2016թ-ի հուլիսին: Այս մասին Աղաբեկյանը հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում: «Այդ ցանկությունս մեծ էր: Մարդիկ փորձում են դա կապել քաղաքական գործընթացների հետ: Իրականում շատ երկար տարիներ պետական ծառայության պաշտոններ եմ զբաղեցնում Հայաստանում և Ղարաբաղում: Թույլ տվեք, որ ես […]

Ալիեւը կմեկնի Իրան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կայցելի Իրան։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն: Նա հայտնել է, որ այցի ընթացքում կստորագրվեն մի շարք համաձայնագրեր: Ներկայում տարվում են աշխատանքներ այդ ուղղությամբ։ Նա տեղեկացրել է նաեւ, որ ադրբեջանական պատվիրակությունը մեծաթիվ է լինելու: Նախնական տվյալներով՝ Ալիևի այցը Թեհրան նախատեսված է փետրվարի […]

«Բոլորիս խնդիրը մեկն է՝ ապահովել անվտանգ սնունդ»

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին կից հասարակական խորհրդի ընտրված անդամների հետ փետրվարի 1-ին կայացած հանդիպման ընթացքում Ծառայության պետ Իշխան Կարապետյանը ներկայացրել է խորհրդի ստեղծման նպատակը՝ շեշտելով սննդամթերքի անվտանգության խնդիրների լուծման և կարգավորման հարցերում հանրության լայն ներկայացվածության անհրաժեշտությունը։ «Առաջարկում եմ համատեղ քննարկել ոլորտի առաջնահերթություններն ու խնդիրները. դրանց լուծման հարցում ակնկալում եմ ձեր գործուն աջակցությունը՝ […]

«Չեմ կարող լինել մի թիմում, որտեղ կա Գյումրու նախկին քաղաքապետը»

Ես ընդունում եմ ՀՀԿ-ի առաջարկը և անկուսակցականի կարգավիճակով կընդգրկվեմ կուսակցության Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: «Սոցիալապես ամենածանր պայմաններում գտնվող Շիրակի մարզից պատգամավոր ընտրվելն ինքնանպատակ չէ: Իմ գործունեության տասնամյա փորձն ապացուցում է, որ քաղաքական ճանապարհ պետք է անցնել այնպիսի ուժի հետ, որի հնարավորություններն ու միջոցները կարողանաս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված