06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին

Փետրվարի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արյա Ինկերի Մակոնենին (նստավայրը՝ Հելսինկի): Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ «Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների և տարբեր ոլորտներում գործակցության զարգացման կապակցությամբ` […]

Արծրուն Հովհաննիսյանը հերքում է

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում հերքել է լուրերը, թե ՀՀ ՊՆ համարանիշներով Урал մակնիշի ավտոմեքենան այսօր Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղից դեպի Չարքանդ կամուրջ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը։ «Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղի հատվածում տեղի ունեցածը վթար չի եղել և ոչ մեկը չի տուժել: Որևէ զինծառայող չի հոսպիտալացվել: Նման լուրեր տարածելը […]

ՀՀԿ-ը հնարավոր է համարում Ալիկ Սարգսյանի նշանակումը

«Ալիկ Սարգսյանն արդեն ղեկավարել է մարզային կառույցը: Երբ նշանակվեց ոստիկանապետ, օրենքի համաձայն դադարեցրեց տարածքային կառույցի ղեկավարման լիազորությունները: Այնպես որ շատ հնարավոր է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը` մեկնաբանելով լուրերը, թե նախկին ոստիկանապետ, ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը կարող է նշանակվել Արարատի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար: Նշենք, որ Ալիկ Սարգսյանը ևս չի հերքել, […]

ԼՂՀ կառավարությունը հաշվետվություն է ներկայացրել

Արցախի Հանրապետության կառավարությունը հրապարակել է հատուկ հաշվեհամարի մուտքերի և ելքերի (ծախսերի)վերաբերյալ ընդհանրական հաշվետվությունը՝ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ: 2016թ. ապրիլի 4-ից մինչև 2017թ. հունվարի 1-ը 7,903 ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմիցկառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել, ընդհանուր առմամբ, 5,484,130,100 ՀՀ դրամ: Ըստ արժույթի՝փոխանցումները բաշխվել են հետևյալ կերպ՝ 2,519,339,800 ՀՀ դրամ, 5,032,601 ԱՄՆ դոլար, 180,428 եվրո և62,631,827 ՌԴ […]

Գերեվարվածը եղել է զինվորականի համազգեստով, սպառազինված և դիվերսիոն խմբի կազմում

Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը` ի պատասխան Ադրբեջանի ռազմական գերատեսչության այն պնդմանը, թե հայկական ուժերի կողմից գերեվարված ադրբեջանցի Էլնուր Հյուսեին Զադենը հաշվառված չէ Ադրբեջանի զինված ուժերում, հաստատել է, որ գերեվարվածը եղել է զինվորականի համազգեստով, սպառազինված և դիվերսիոն խմբի կազմում: Նա իր Facebook-ի էջում մասնավորապես գրել է. «Երեկ՝ ժամը 23:30-ի սահմաններում, ի պատասխան ԼՂՀ պաշտպանության նախարարության […]

Գերի ընկածը Ադրբեջանի ԶՈՒ-ում չէ․ հրաժարվում են իրենց գերուց

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Ղարաբաղում գերի վերցված Էլնուր Հյուսեին Զադեն երկրի զինվաշ ուժերի շարքում չէ, գրում է ադրբեջանական haqqin.az-ը։ Հայտարարության մեջ ասվում է, որ վերոնշյալ զինծառայողը պարբերաբար խախտել է կարգապահությունը, դասալիք է դարձել ու արդյունքում հեռացվել է զինված ուժերից։ Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին` ժամը 15.00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի […]

Կապանում ՊՆ Урал ավտոմեքենան ընկել է գետը. 26 զինծառայող հոսպիտալացվել է. shamshyan.com

ՀՀ ՊՆ համարանիշներով Урал մակնիշի ավտոմեքենան այսօր Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղից դեպի Չարքանդ կամուրջ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 26 զինծառայող մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Ուշադրություն` վարորդներին

Երևանի վարչական շրջաններում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Փողոցների որոշակի հատվածներում մաքրման և ձնահեռացման աշխատանքներին զգալիորեն խոչընդոտում են ճամփեզրերին տևական ժամանակ կայանած մեքենաները: Հաշվի առնելով այս հանգամանքը` աշխատանքներն առավել լիարժեք կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանը վարորդներին հորդորում է հնարավորին արագ ազատել նշված ճանապարհահատվածները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված