12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Նախարարն՝ ԱՄՆ դեսպանի առաջարկներից

ՀՀ կառավարությունը կքննարկի ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի առաջարկներն՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին: « Բոլոր առաջարկները կառուցողական առաջարկներ են և կառավարությունը միշտ անդրադառնում է դրանց: ԱՄՆ դեսպանի այսօրվա հնչեցրած առաջարկներին էլ կանդրադառնանք»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նախարարը դրական է գնահատում դեսպանի առաջարկը՝ անկախ հակակոռուպցիոն մարմին ձևավորելու մասին: «Կարող եմ վստահեցնել, որ նոր կառավարությունը պայքարում է կոռուպցիայի դեմ: Նաև վստահ կարող եմ ասել՝ այն նախարարությունը, որում ես աշխատում եմ, միջոցներ է ձեռնարկում կոռուպցիայի դեմ պայքարելու», – ասաց նա: Ինչ վերաբերում է դեսպանի առաջարկին՝ վերականգնել աշխատանքային տեսչութունը, նախարարն ասաց, որ այս հարցը կքննարկվի կառավարությունում:

Հիշեցնենք, որ այսօր ասուլիսի ժամանակ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը 2 առաջարկ ներկայացրեց կառավարությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ