25 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում բուք է

Հ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  6-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում բուք է: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ  ճանապարհը: Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը՝ 30-100 մ: Վարդենյաց լեռնանցքում  տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման […]

Ժամանակավոր փոսալցման աշխատանքներ են ընթանում

Մայրաքաղաքի երթևեկության բնականոն ընթացքն ապահովելու և վարորդներին հնարավոր անհարմարություններից ձերբազատելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի փողոցներում իրականացվում են ժամանակավոր փոսալցման աշխատանքներ: Առատ տեղումների հետևանքները վերացնելու նպատակով օգտագործված աղի և ավազի խառնուրդի ներգործությամբ մայրաքաղաքի փողոցների որոշակի հատվածներում առաջացած փոսերը գույքագրվել են նախապես: Ժամանակավոր փոսալցման աշխատանքներն իրականացվում են մասնագիտացած այն ընկերությունների կողմից, որոնք նախորդող տարիներին […]

Անփոխարինելի մարդիկ չկան. ՀՀԿ պատգամավոր

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ նախկին վարչապետ ու նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանը չի ասել, թե նեղացած է ՀՀԿ-ից: «Ինքը նման բան ասե՞լ է, թե նեղացած է : Ես չեմ լսել նման բան»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Հարցին, թե Հովիկ Աբրահամյանից հետո ՀՀԿ-ը, կարծես, դժվար է կողմնորոշվում  շտաբի պետի նշանակաման հարցում, […]

Ձեռքերով, ոտքերով ու քարերով հարվածել են ոստիկաններին

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ 03.02.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու փաստերով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչությունում և Երևանի քննչական վարչությունում հարուցված երկու քրեական գործ: Քրեական քործերից մեկի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներով` բռնություն է գործադրվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի […]

«Ի վերջո, սա Ազգային ժողով է»

Ազային ժողովը քննարկում է Վերահսկիչ պալատի 2017 թվականի գործունեության ծրագիրը: Խորհրդարանին ծրագիրը զեկուցում է ՎՊ տեղակալ Արա Նռանյանը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մաուկյանը հետաքրքրվեց, թե ինչու ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը չի ներկայացնում ծրագիրը. «Ո՞ւր է Ցոլակ Դարբինյանը: Կարո՞ղ եք Սահմանադրությամբ հիմնավորել, որ ինքն այս պահին կարող է նախընտրական գործունեություն իրականացնել»,- հարցրեց պատգամավորը: Արա Նռանյանը հայտնեց, […]

Իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն է գործադրվել

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ 03.02.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու փաստերով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչությունում և Երևանի քննչական վարչությունում հարուցված երկու քրեական գործ: Քրեական քործերից մեկի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներով` բռնություն է գործադրվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի […]

Ընդդիմության ականջը կանչի

Ազգային ժողովում քննարկվում է Քրեական, Քրեակատարողական եւ Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, մասնավորապես պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ հարցը: Հիմնական զեկուցող Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ պայմանական վաղաժամկետ ազատման 4568 դիմումից բավարարվել է 121-ը: Նա հավելեց, որ եթե գնահատելու լինենք պայմանական վաղաժամկետ ազատման ընթացակարգը, քաղաքականությունը եւ արդյունքները, ապա գնահատականն անբավարար […]

Լոռու մարզի գլխավոր ֆավորիտներն ու խաղացողները

Հայտնի է, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում համամասնական ընտրակարգին զուգահեռ ռեյտինգային ընտրակարգ կոչվածը որոշակի տարբերությամբ եկել է փոխարինելու նախկին մեծամասնական ընտրակարգին, ընդ որում, բավական ուշագրավ կերպով: Սահմանադրական փոփոխություններով եւ ռեյտինգային ընտրակարգ ներդնելով՝ իշխանությունները կարելի է ասել՝մեկտեղում են այդ ջանքերն ու հնարավորությունները: Ինչեւէ, ապրիլի 2-ին սպասվող խորհրդարանական ընտրությունները վերջապես կբացեն բոլորի խաղաքարտերը, եւ վերջապես պարզ կդառնա, թե […]

Ավտոմեքենան շրջվել է ձորակը

Փետրվարի 6-ին, ժամը 03.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում՝ Հաղթանակ զբոսայգու մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման խումբը: Պարզվել է, որ Peugeot 307 մակնիշի 97 CC 999 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված