25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ընդդիմության ականջը կանչի

Ազգային ժողովում քննարկվում է Քրեական, Քրեակատարողական եւ Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, մասնավորապես պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ հարցը: Հիմնական զեկուցող Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ պայմանական վաղաժամկետ ազատման 4568 դիմումից բավարարվել է 121-ը: Նա հավելեց, որ եթե գնահատելու լինենք պայմանական վաղաժամկետ ազատման ընթացակարգը, քաղաքականությունը եւ արդյունքները, ապա գնահատականն անբավարար է:

Նրա խոսքով՝ դատապարտյալների մեծամասնության բողոք-պահանջները  կապված են պայմանական վաղաժամկետ ազատման ինսիտուտի ոչ պատշաճ կիրառության, մերժման մասին կայացված որոշումների  անբավարար հիմքերի կամ իրենց համար անհասկանալի լինելու հետ:

«Այս օրենսդրական նախաձեռնության քննարկումը մի բան ցույց տվեց, որ դահլիճում աշխատող և քննարկմանը մասնակցող բոլոր պատգամավորնեը կողմ են գաղափարին և առաջարկում են կողմ քվեարկել առաջին ընթերցմանը»,-նիստի քննարկումից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ապա նա դիմեց դահլիճում ներկա պատգամավորներին, որոնց շարքերում միայն ՀՀԿ-ականներն էին, ընդդիմադիրները բացակայում էին:

«Հարգելի՛ Հանրապետական պատգամավորներ, ինչպես ասում են՝ ընդդիմության ականջը կանչի, հարցի քննարկումն ավարտվեց, իսկ այժմ առանց մեր ընդդիմադիր պատգամավորների անցնում ենք հաջորդ հարցի քննարկմանը»,-նկատեց նա:

Նշենք, որ  կփոփոխվի նաև Անկախ հանձնաժողովի կազմը:

Առաջարկվում է այդ կազմում ընդգրկել հոգեբանների, հոգեբույժների, սոցիալական աշխատողների, կրիմինոլոգների, որոնք կներկայացնեն մասնագիտական եզրակացություն, որի հիման վրա  դատարանը կորոշի անձի պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը: Առաջարկվող փոփոխությամբ, նաեւ իրավունք կվերապահվի դատապարատյալին  ներկա գտնվելու իր պայմանական վաղաժամկետ ազատման խնդրով հարցի քննարկմանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ