«Ի վերջո, սա Ազգային ժողով է»
Ազային ժողովը քննարկում է Վերահսկիչ պալատի 2017 թվականի գործունեության ծրագիրը: Խորհրդարանին ծրագիրը զեկուցում է ՎՊ տեղակալ Արա Նռանյանը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մաուկյանը հետաքրքրվեց, թե ինչու ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը չի ներկայացնում ծրագիրը. «Ո՞ւր է Ցոլակ Դարբինյանը: Կարո՞ղ եք Սահմանադրությամբ հիմնավորել, որ ինքն այս պահին կարող է նախընտրական գործունեություն իրականացնել»,- հարցրեց պատգամավորը:
Արա Նռանյանը հայտնեց, որ Զաքարյանը գտնվում է արձակուրդում և պատրասվում է զբաղվել նախընտրական գործընթացներով.«Ինչ վերաբերում է սահմանադրականությանը, ես կարծում եմ՝ ավելի լավ է այդ հարցը ուղղել այն գործիչներին, որ կարող են տալ նման մեկնաբանություն»,- պատասխանեց Արա Նռանյանը:
Արամ Մանուկյանն էլ ասաց, թե Իշխան Զաքարյանի՝ Ազգային ժողով չներկայանալու համար պատճառաբանություններ միշտ գտնվում են.«Ամեն անգամ մի պատճառաբանություն եղել է: Էս անգամ էլ մի բան գտաք: Ախր չի տեղավորվում ոչ տրամաբանության, ոչ օրենքի մեջ: Մի դեպքում տատիկս էր հիվանդ, մի դեպքում ավտոբուսից ուշացա: Ի վերջո, սա Ազգային ժողով է»,- եզրափակեց Արամ Մանուկանը:
Հիշեցնենք, որ ՎՊ նախագահն արձակուրդում է գտնվում, քանի որ ղեկավարում է «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբը: