03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Առաջիկա ընտրություններին մարդկային ռեսուրսների պակաս չենք ունենալու»

Այսօր  ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, լրագրողների հետ զրույցում խոսելով դաշինքների մասին՝ պատգամավորը նշեց,  որ դրանք կազմվում են՝ չունենալով ընդհանուր գաղափար: «Դաշինքների մեծ մասը ոչ թե ընդհանուր գաղափարի հիմքով են կազմվում, այլ տարբեր գաղափարների մարդիկ հանկարծ մի դաշինքում են հայտնվում», – նշեց պատգամավորը: Բանախոսն անդրադարձավ նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ի շարքերը լքելու փաստին. «Ցանկացած քաղաքական […]

Պարզվել է ամբաստանյալի փախուստի դիմելու եղանակը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորի՝ «Արմենիա» բժշկական կենտրոնից փախուստի դիմելու հանգամանքները։ 2017 թվականի փետրվարի 4-ին ահազանգ էր ստացվել, որ բժշկական օգնություն ստանալու նպատակով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր Ս.Գրիգորյանը դիմել է փախուստի։ Ձեռնարկված միջոցառումների […]

Հետո նեղանալս ո՞րն ա, մենք տղամարդ ենք. Ս. Սարոյանը՝ Հովիկ Աբրահամյանից

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կուսակցությունը պետք է որոշի իր առաջադրման հարցը: «Խմբակային գործ է, ես հո ինքնագլուխ չեմ, որ անահատական որոշեմ, էթամ, մի միլիոն մուծեմ՝ առաջադրվեմ»,-ասաց նա: Իսկ թե ոնց է համոզելու ընտրողներին հենց «Հանրապետականին» ձայն տալ, Սարոյանը նշեց, որ իր արած գործերով. «Էդ […]

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Փետրվարի 7-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Հորադիզի հյուսիսում։ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿգործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա), ինչպես նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ անձնական օգնական […]

Դուբայից եկած «Ֆրեյզբի»-ի մարզիչը բացում է փակագծերը/տեսանյութ/

«Ֆրեյզբի»-ի Հայստանի հավաքականը պատրաստվում է մասնակցելու Եվրոպայի և կովկասյան երկրների կայանալիք առաջնությանը: Այս առիթով  Հայաստանում են ԱՄԷ / Դուբայ/ «Ֆրեյզբի»-ի հավաքականի մարզիչն ու մարզիկները: «Մի քանի թիմերի, որոնք պետք է մասնակցեն առաջիկա առաջնությանը հրավիրել ենք Հայաստան ու առաջինը եկան Դուբայի մարզիկները»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Ֆրեյզբի»-ի Հայաստանի հավաքականի նախագահ Սերյոժա Հայրապետյանը: ԱՄԷ […]

Զարուհի Փոստանջյանը նամակ է գրել Գարո Փայլանին

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Պարոն Գարո Փայլանին Սիրելի Գարո, Եղբայր, որքան նման են իմ և քո, մեր` 21-րդ դարի հայերիս զգացմունքները, պահանջները և երազանքները: Տեսնելով և լսելով քեզ` յուրաքանչյուր հայի մեջ արթնանում է արդարության վերականգնման  իր բաժին պարտավորության և պարտականության իրագործման պահանջը: Թուրքական կառավարությունների հատուկ ծրագիրը` մոխրի վերածել մեզ և մեր Հայրենիքը` ոչնչացնել իմ […]

Նախընտրական առաջարկ. մերժեցին Փաշինյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը  խորհրդարանին ներկայացրեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց ու նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձևավորման աղբյուրները և գույքագրումներն  ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ իր հեղինակած նախագիծը, որը հանձնաժողովի դրական եզրակացությանը չի արժանացել: Պատգամավորը նշեց, որ եղած օրենսդրական կարգավորումները բավարար չեն, և պետք է այս հարցով հանձնաժողով ստեղծվի: ՀՀԿ-ի կողմից այս առաջարկը որակվեց […]

Փաշինյանը մեղադրեց Արտակ Սարգսյանին. նա հերքում է (տեսանյութ)

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր նիստի ժամանակ դիմելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանին՝ ասաց. «Ես բազմաթիվ նամակներ եմ ստանում, որ դուք «Սաս» սուպերմարկետի աշխատողներից պահանջում եք գրանցումից դուրս գալ ու գրանցվել ձեր ընտրատարածքում»: Փաշինյանը կոչ արեց բոլոր քաղաքացիներին, ովքեր նման տեղեկություններ ունեն, դիմեն իրենց: Արտակ Սարգսյանը նիստերի դահլիճում արձագանքեց Ն. Փաշինյանի մեղադրանքներին, սակայն […]

Լարսը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 6-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված