06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Դոլարն ու ռուբլին թանկացել են

Հայաստանյան բանկերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի նվազագույն գինը 484.50 դրամ է, վաճառքինը՝ 488.50։  Փետրվարի 9-ի համեմատ դոլարի առքի տատանումը եղել է +0.23 դրամ, վաճառքինը՝ +0.27։ Եվրոն գնվում է նվազագույնը 514 դրամով, վաճառվում՝ 522։ Եվրոյի առքի տատանումը եղել է -0.02 դրամ, վաճառքինը՝ -0.05։ Ռուբլու առքի նվազագույն գինը 8.10 դրամ է, վաճառքինը՝ 8.35։ Նախորդ օրվա համեմատ […]

Հաղթելու ենք. Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ  նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը կուսակցության  9-րդ համագումարում հայտարարեց՝ 2015-ին՝ Գագիկ Ծառուկյանի հրաժարականից հետո իր համար դժվար է եղել ղեկավարել կուսակցությունը: Նա շնորհակալություն հայտնեց  իր կուսակցական գործընկերներին, ովքեր իր կողքին են եղել, սատարել և  Գագիկ Ծառուկյանի խոսքը: «Մենք հաղթահարելու ենք բոլոր արգելքները և հաղթելու ենք: No pasaran!»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Այդ ասողները չար մարդիկ են. Ծառուկյանը վերընտրվեց (տեսանյութ)

ԲՀԿ 9-րդ համագումարում քիչ առաջ կուսակցության նախագահ ընտրվեց կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա հայտարարեց, որ երբեք ժողովրդին չի մոռացել ու համապատսխան գործունեություն  է ծավալել՝ պետության պատիվը բարձր պահելով: Ապա նա անդրադարձավ լրատվամիջոցներին ու ասաց, որ շատ են գրում, թե ինքը պայմանավորվածության արդյունքում է հետ վերադարձել կամ հեռացել: «Ոչ մի պայմանավորածություն չկա, Ծառուկյան Գագիկը եթե […]

Արամ Սարգսյանը հեռացավ Օսկանյան-Օհանյան-Դալլաքյան ձեւավորվող դաշինքից

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը դուրս է եկել Օսկանյան-Օհանյան-Դալլաքյան ձեւավորվող դաշինքից: Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց  ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: Ասուլիսի ընթացքում  ասուլիսը վարող Անժելա Թովմասյանը զանգահարեց ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանին. վերջինս հաստատեց այդ տեղեկությունը: Հիշեցնենք՝ օրերս  «Համախմբում» կուսակցությունը (նախագահ Վարդան Օսկանյան), «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը (նախագահ Վիկտոր Դալլաքյան) եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը (նախագահ […]

ՕԵԿ-ը միաձուլման միջոցով միացավ ՀՎԿ-ին

Հաշվի առնելով Հայաստանի ու մեր հասարակության առջև ծառացած մարտահրավերներին  միասնական ջանքերով դիմակայելու, խնդիրներին արդյունավետ լուծում տալու, ինչպես նաև սպասվող համապետական ընտրություններին միասնական ճակատով հանդես գալու անհրաժեշտությունը, «Օրինաց երկիր» կուսակցության՝ նախօրեին կայացած վարչությունը, նկատի ունենալով, որ դադարում է  գործող Ազգային ժողովի՝ հետևաբար նաև ԱԺ «Օրինաց Երկիր» խմբակցության լիազորությունները և հաշվի առնելով հանգամանքը, որ «Օրինաց երկիր» խմբակցության […]

Ինչո՞ւ չկանգնենք Գագիկ Ծառուկյանի կողքին. Ի. Զաքարյան

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում քիչ առաջ մեկնարկեց ԲՀԿ 9-րդ համագումարը, որին մասնակցում է կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը: Համագումարը վարում է Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը: Իր ելույթում նա ասաց. «Այսօր բոլորիս համար սպասված օր է, այս երկար ժանապարհի ընթացքում մեր նպատակներն ու արժեքները չեն փոխվել, մենք ձգտում ենք մեր երկիրը դարձնել անվտանգ, […]

«Աղջիկներ, երես տվեք տղամարդկանց, թե չէ նրանք կդառնան Հիտլեր, Ստալին, Լուկաշենկո»

«Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին սպասելի էր, քանի որ երկուսն էլ բռնապետ են,  նրանք կոլեգաներ, գաղափարակիցներ են եւ վտանգավոր: Լուկաշենկոյին իր ձայնի պատճառով փոքր ժամանակ, դպրոցական եւ ուսանողական տարիներին աղջիկները երես չեն տվել, եւ հիմա նա վրեժ է լուծում տղամարդկանցից։ Աղջիկներ, երես տվեք տղամարդկանց, հակառակ դեպքում նրանք դառնում են բռնապետ, նրանք դառնում են Հիտլեր, Ստալին, Լուկաշենկո»,-այս մասին […]

Վերջնականապես հստակեցնելուց հետո կհայտարարեմ. Արգամ Աբրահամյան (տեսանյութ)

ԲՀԿ 9-րդ համագումարին է մասնակցում ՀՀ նախկին վարչապետ, նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, ով ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի փեսան է: Henaran.am-ի հարցին, թե արդյոք հրաժարական տալու է քաղաքապետի պաշտոնից, նա պատասխանեց, թե բոլոր հարցերի վերաբերյալ առաջիկայում հայտարարություն կանի: Ինչ վերաբերում է նրան, թե կա՞ վերջնական որոշում՝ առաջիկա ընտրություններին մասնակցելու, Արգամ Աբրահամյանն ասաց, […]

ԲՀԿ համագումարին մասնակցում են նաև Վարդան Ղուկասյանն ու Արգամ Աբրահամյանը /ֆոտո/

Քիչ հետո  Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կմեկնարկի ԲՀԿ 9-րդ համագումարը: Մեր թղթակիցը մարզահամերգային համալիրից հեղեկացնում է՝ այնտեղ են ԲՀԿ խմբակցության բազմաթիվ պատգամավորներ,  ինչպես նաև նրանք, ովքեր ԲՀԿ-ից հեռացել էին՝ Ծառուկյանի հեռանալուց հետո, ինչպես, օրինակ, «Ալյանս» կուսակցության նախագահ Տ. Ուրիխանյանը: Համագումարին մասնակցելու են եկել նաև Գյումրու նախկին քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը, ինչպես նաև  նաև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված