Այդ ասողները չար մարդիկ են. Ծառուկյանը վերընտրվեց (տեսանյութ)
ԲՀԿ 9-րդ համագումարում քիչ առաջ կուսակցության նախագահ ընտրվեց կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Նա հայտարարեց, որ երբեք ժողովրդին չի մոռացել ու համապատսխան գործունեություն է ծավալել՝ պետության պատիվը բարձր պահելով:
Ապա նա անդրադարձավ լրատվամիջոցներին ու ասաց, որ շատ են գրում, թե ինքը պայմանավորվածության արդյունքում է հետ վերադարձել կամ հեռացել: «Ոչ մի պայմանավորածություն չկա, Ծառուկյան Գագիկը եթե քայլ է կատարել, ոչ դիրքի, ոչ պաշտոնի համար:
Մարդը պետք է ազնիվ լինի, արդար լինի, կարեկցող ու գնահատող, և դրա շնորհիվ Աստված իրեն տալիս է, փակ դռները բացում է:
Ես չեմ ցանկացել որևէ սուտ խոստումի համար որևէ պաշտոնի հասնեմ: Լրագրողներն ասում են՝հիմա տեսնենք՝ գնալու է, թե չէ, այդ ասողները չար մարդիկ են»,-ասաց նա:
Գագիկ Ծառուկյանը շեշտեց, թե նախորդ անգամ, երբ ինքը հեռացավ քաղաքականությունից, չէր կարող ժողովրդին տանել արյունահեղության:
Ապա նա հայտնեց, որ հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել ֆինանսիտների ու տնտեսագետների հետ ու լավ պատկերացնում են, թե ինչպես կարելի է զարգացնել երկիրը:
ԲՀԿ ղեկավարը հայտարարեց, որ իր կատարած խոստումներն ի կատար է ածելու:
https://www.youtube.com/watch?v=vbCEsBpYlvk&feature=youtu.be
https://www.youtube.com/watch?v=H04vytnbzmk