16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՕԵԿ-ը միաձուլման միջոցով միացավ ՀՎԿ-ին

Հաշվի առնելով Հայաստանի ու մեր հասարակության առջև ծառացած մարտահրավերներին  միասնական ջանքերով դիմակայելու, խնդիրներին արդյունավետ լուծում տալու, ինչպես նաև սպասվող համապետական ընտրություններին միասնական ճակատով հանդես գալու անհրաժեշտությունը, «Օրինաց երկիր» կուսակցության՝ նախօրեին կայացած վարչությունը, նկատի ունենալով, որ դադարում է  գործող Ազգային ժողովի՝ հետևաբար նաև ԱԺ «Օրինաց Երկիր» խմբակցության լիազորությունները և հաշվի առնելով հանգամանքը, որ «Օրինաց երկիր» խմբակցության անդամները հանդիսանում են նաև «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամեր, «Հայկական վերածնունդ» կուսակցության 2-րդ համագումարին ընդառաջ, որոշում է կայացրել դադարեցնել գործունեությունը  և միաձուլման միջոցով միանալ «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, որպես իրավահաջորդ նրան փոխանցելով կուսակցության գույքը և միջոցները:

Համապատասխան փաստաթղթերը օրենքով սահմանված կարգով կներկայացվի պետական գրանցման մարմնին:

«Օրինաց երկիր» կուսկցության վարչություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ