08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչո՞ւ չկանգնենք Գագիկ Ծառուկյանի կողքին. Ի. Զաքարյան

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում քիչ առաջ մեկնարկեց ԲՀԿ 9-րդ համագումարը, որին մասնակցում է կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Համագումարը վարում է Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը: Իր ելույթում նա ասաց. «Այսօր բոլորիս համար սպասված օր է, այս երկար ժանապարհի ընթացքում մեր նպատակներն ու արժեքները չեն փոխվել, մենք ձգտում ենք մեր երկիրը դարձնել անվտանգ, քաղաքացիների կյանքը դարձնել ավելի բարեկեցիկ: Մենք չենք ուզում ու չենք քարոզելու ներքին թշնամանք կամ ատելություն, կոչ ենք անելու խելք խելքի տալ ու ահսնել արդյունքի»:

Իշխան Զաքարյանն ընդգծեց, որ իրենցից յուրաքանչյուրից  պահանջվելու է անձնական շահը զոհաբերելու պատրաստակամություն:

Ապա նա հիշեցրեց, որ երեկ հրաժարվել է իր պաշտոնից, իսկ այդ որոշումն իրեն հեշտ է տրվել: «Ես երկար տարիներ աշխատել եմ այդ բարձր պաշտոնում, իմ գործն արել եմ բարեխիղճ, հրաժարականի դիմումի հիմքում Գագիկ Ծառուկյանի որոշումն էր՝ ակտիվորեն մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Իսկ ես, որպես մարդ, պիտի օինեի իմ 20 տարվա ընկերոջ գործին»,-նկատեց նա:

Գագիկ Ծառուկյանին նա ներկայացրեց որպես երկրի հաջողության սիմվոլներից մեկն է:  «Եթե Գագիկ Ծառուկյանը մի կողմ է դնում իր հանգիստ կյանքն ու վերադառնում քաղաքականություն, ինչո՞ւ չկանգենք նրա կողքին ու երկիրը դուրս չբերենք նման իրավիճակից, եթե նա իր հանգիստ կյանքը մի կողմ է դնում, մենք բարոյական պարտք ունենք կանգնելու նրա կողքին»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ