27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Աղջիկներ, երես տվեք տղամարդկանց, թե չէ նրանք կդառնան Հիտլեր, Ստալին, Լուկաշենկո»

«Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին սպասելի էր, քանի որ երկուսն էլ բռնապետ են,  նրանք կոլեգաներ, գաղափարակիցներ են եւ վտանգավոր: Լուկաշենկոյին իր ձայնի պատճառով փոքր ժամանակ, դպրոցական եւ ուսանողական տարիներին աղջիկները երես չեն տվել, եւ հիմա նա վրեժ է լուծում տղամարդկանցից։ Աղջիկներ, երես տվեք տղամարդկանց, հակառակ դեպքում նրանք դառնում են բռնապետ, նրանք դառնում են Հիտլեր, Ստալին, Լուկաշենկո»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։

Արշակյանը  հիշեցրել է , որ Բելառուսի նախագահը պարբերաբար հակասեմիտական հայտարարություն էր արել։ Նրա խոսքով՝ Հայաստանի ընդդիմությունը ստացավ հակաիշխանական քարոզչության շատ լավ առիթ, հերթական անգամ քննադատելու նրանց, որոնք Հայաստանին դաշինքի տարան այն ակումբներ, որտեղ Բելառուսն է։

«Իմ նմաններին նրանք առիթ են տալիս ասելու՝ բա որ ասում էինք չի կարելի կիսաժողովրդավարական Հայաստանը տանել այդ բռնապետական ակումբ։ Ես կարծում եմ, որ ընդդիմությունը պետք է օգտագործի առիթը ասելու, որ դա մեր տեղը չէ, եւ նրանք, որ դա նախապատրաստել են, հակահայ գործունեություն են արել»։

Հայ-բելառուսական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Աղասի Արշակյանի դիտարկմամբ՝ հայերի թիվը Բելառուսում մինչեւ 2007 թ. 10 անգամ ավելացել է. «Այն մարդիկ, որ գնում են Բելառուսի դեսպանատան դիմաց հավկիթ են նետում՝ իրենց հաշիվ չեն տալիս, որ էնտեղ 50 հազար մարդ գնում-աշխատում եւ 50 հազար ընտանիք այստեղ պահում է։ Լապշինը ով է, Լապշինը նոր դառավ հայտնի, իրան էնդեղ ոչ մի բան չեն անելու, ներողություն է խնդրելու, մեղայական է գրելու, մի 15 -20 օր պահելու են, հետո դուրս հանելու։ Հիմա Լապշինը դարձել է միջազգային դեմք։ Հիմա ինձ ասեք՝ սա ում էր ավելի շատ օգուտ, ում էր վնաս։ Էս ամեն ինչից շահեց Լապշինի անձը»։

«Էդ մարդուն հանձնում են հայամետ լինելու համար, Ղարաբաղ գնալու համար մարդուն պատժում են մեզ հետ համերաշխ լինելու համար։ Ձեր կարծիքը հակահայկական եւ հակապետական քարոզչություն է», -հակադարձեց Ազատ Արշակյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ