07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Նշանը հետ տվեցին

Ինչպես հայտնի է, Արամ Սարգսյանն ու  Վիկտոր Դալլաքյանը  դուրս  եկան    Օսկանյան- Օհանյան դաշինքից: Անդրադառնալով այս փաստին՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը    Henaran.am -ի հետ զրույցում  մեկնաբանեց այս իրադարձությունները.  «Այս ամենը ևս մեկ վկայություն է, որ այն ձոները, որ ձոնում էին դաշինքից արդեն հեռացած անդամները՝  դաշինքի ապագայի և ծրագրերի վերաբերյալ,  հիմնազուրկ էին: Կարճ ասած՝   հարսանիքը […]

Արմավիրում «թեժ» է լինելու. առաջին թեկնածուները հայտնի են (տեսանյութ)

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանն առաջադրվելու է կուսակցության ռեյտինգային ցուցակով Արմավիրի մարզում: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Նկատենք, որ այստեղ ՀՀԿ ցուցակով ներկայացված կլինեն Սեյրան Սարոյանը, Հրանտ Գրիգորյանը, Ալեքսան Պետրոսյանը, Առաքել Մովսիսյան և ուրիշները։ ԲՀԿ-ն էլ այստեղ առաջադրելու է Հակոբ Հակոբյանին: Հարցին, թե ինչպես է պայքարելու մյուս թեկնածուների դեմ, նա արձագանքեց, թե մյուսները […]

Ինչ է նշանակում Տեառնընդառաջի խարույկը

Տեառնընդառաջի տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից ու նախատոնակից   հետո, խարույկ են վառում: Հոգևոր դասը կատարում է անդաստան (աշխարհի չորս ծագերի օրհնություն): Թեպետ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորները բազմիցս մեկնաբանել են խարույկի խորհուրդը, այնուհանդերձ ժողովրդի մեջ սնոտիապաշտական սովորույթները արմատացած են: Սա պարզ է դառնում զրուցակիցներիս պատասխաններից: Երբ մարդկանց հարցնում ես, թե ի՞նչ տոն է Տեառնընդառաջը, ապա շատ հաճախ հարցիս հարցով են պատասխանում. […]

Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Գործադիրը չեղյալ է ճանաչել ՀՀ կառավարության 2017 թ. փետրվարի 9-ի «ՀՀ  Ազգային  ժողովի  արտահերթ նիստ  գումարելու  վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնության մասին» N96-Ա որոշումը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ հարցի առնչությամբ ԱԺ ղեկավարության հետ քննարկման արդյունքում հանգել են […]

Շփման գծում լարված է (ֆոտո)

Փետրվարի 12-ին եւ լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ: ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից, նռնականետերից ու տարբեր  տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանաման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 950 կրակոց: Ադրբեջանական զինուժը արեւելյան ուղղությամբ կիրառել է […]

Ժողովուրդը ճար չունի

Այսօր հետկեսօրին տեղի կունենա  «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»  դաշինքի  ստեղծման հուշագրի ստորագրման արարողությունը: Henaran.am-ի հետ զրույցում  ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն ասաց՝ այս դաշինքը կլինի այնքան  կուռ, որքան որ դաշինքի անդամների շահերը կհամընկնեն: «Դա շահերի միաձուլում է: Հենց որ նրանց շահերը չհամընկնեն, բաժանվելու են: Հետո, բնական է, պիտի  ունենան նաև ընդհանուր ծրագրեր», – նշեց Ազատ Արշակյանը: Վերջինս ընդգծեց՝ […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 13-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Հայտնի են Պալատի խորհրդի անդամները

11.02.2017թ. տեղի ունեցավ ՀՀ փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողովը, որի օրակարգում ընդգրկված է եղել երեք հարց՝   ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրություն.    ● ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական գործը նախապատրաստող անձանց ընտրություն.    ● «Փաստաբանի օր» սահմանելու մասին հարց. ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովն ամփոփել է «ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրություն» օրակարգային հարցով ընդհանուր ժողովի արդյունքները: Ընդհանուր ժողովին […]

Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը՝ Գերմանիայի նոր նախագահ /ֆոտո/

Նախօրեին Գերմանիայի նախագահ է ընտրվել երկրի նախկին Արտաքին գործերի նախարար, հայտնի քաղաքական գործիչ սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը: Վերջինը Գերմանիայի 12-րդ նախագահն է, գրում է РИА Новости-ն։ Գերմանիայի նախագահին ընտրում է Դաշնային ժողովը, որը կազմված է Բունդեսթագի 630 պատգամավորներից եւ դաշնային հողերի 630 ներկայացուցիչներից: Շթայնմայրերը ստացել է 931 ձայն ու նախագահ ընտրվել։ Գործող նախագահ Յոահիմ Գաուկը հրաժարվել էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված