25 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Շփման գծում լարված է (ֆոտո)

Փետրվարի 12-ին եւ լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ:

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից, նռնականետերից ու տարբեր  տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանաման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 950 կրակոց: Ադրբեջանական զինուժը արեւելյան ուղղությամբ կիրառել է Դ-44 տիպի հրանոթներ՝ արձակելով 13 արկ, իսկ հյուսիսային եւ հարավային ուղղություններոփվ՝ 60 եւ 82 միլիմետրանոց ականանետեր ու նռնականետեր՝ ընդհանուր առմամբ արձակելով 49 արկ, որից 41-ը ականանետերից, 8-ը՝ նռնականետերից:

ՊԲ առաջապահ զորամասերը աչալրջորեն հետեւել են առաջնագածում տիրող զարգացումներին եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ