25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայտնի են Պալատի խորհրդի անդամները

11.02.2017թ. տեղի ունեցավ ՀՀ փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողովը, որի օրակարգում ընդգրկված է եղել երեք հարց՝

  •   ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրություն.
        ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական գործը նախապատրաստող անձանց ընտրություն.
        «Փաստաբանի օր» սահմանելու մասին հարց.

ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովն ամփոփել է «ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրություն» օրակարգային հարցով ընդհանուր ժողովի արդյունքները:

Ընդհանուր ժողովին որպես խորհրդի անդամի թեկնածու էր առաջադրվել 39 փաստաբան: ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամի ընտրությունը կրում է վարկանիշային բնույթ և ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության համաձայն առաջադրված թեկնածուներից վարկանիշային կարգով կարող են խորհրդի անդամ ընտրվել առավել շատ «կողմ» ձայներ ստացած 12 (տասներկու) թեկնածուները:

Համաձայն հաշվիչ հանձնաժողովի 12.02.2017թ. թիվ 1 արձանագրության՝ ժողովին մասնակցելու իրավունք են ունեցել 1780 փաստաբան, ըստ ընտրական ցուցակի ստորագրությունների՝ քվեաթերթիկ են ստացել 1163 փաստաբան:

Ներկայացնում ենք նաև խորհրդի անդամի թեկնածուների ստացած ձայներն ըստ վարկանիշի.

Խորհրդի անդամի թեկնածուի ազգանունը և անունը Թեկնածուի` «Կողմ»  ստացած ձայների թիվը
1 Բաբայան Սիմոն 714
2 Առուստամյան Մելանյա  651
3 Մեժլումյան Կարեն  644
4 Ղազարյան Արայիկ  638
5 Խուրշուդյան Տիգրան  614
6 Հարությունյան Հարություն  574
7 Սարդարյան Կարեն  550
8 Սիմոնյան Տարոն  535
9 Հարությունյան Նելլի  525
10 Կարապետ Աղաջանյան  508
11 Ասատրյան Սեդրակ  505
12 Անանյան Հրանտ  484
13 Գյոզալյան Գևորգ 402
14 Վարոսյան Երվանդ 379
15 Սահակյան Ռուբեն 329
16 Սիմոնյան Լիպարիտ 310
17 Սահակյան Լուսինե 297
18 Աթանեսյան Տիգրան 294
19 Սիրունյան Ալեքսանդր 250
20 Դեմիրչյան Գայանե 203
21 Ֆերոյան Արմեն 197
22 Բալյան Լիանա 192
23 Գալիկյան Գարիկ 176
24 Գրիգորյան Գուրգեն 169
25 Գրիգորյան Դիանա 169
26 Կիրակոսյան Կարեն 169
27 Գրիգորյան Արթուր 161
28 Աղաջանյան Էդուարդ 149
29 Չամսարյան Հովհաննես 147
30 Խաչիկյան Վրեժ 137
31 Հարությունյան Զորայր 120
32 Մելիքյան Արթուր 118
33 Դավթյան Գևորգ 115
34 Հակոբյան Զոյա 97
35 Բադալյան Արծրուն 92
36 Պողոսյան Սլավիկ 79
37 Մկրտչյան Արսեն 67
38 Տեր-Վարդանյան Ռուզաննա 67
39 Սարգսյան Կարինե 34

Հաշվիչ հանձնաժողովի 12.02.2017թ. թիվ 2 արձանագրության համաձայն վարկանիշային կարգով չորս տարի ժամկետով ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ են ընտրվել հետևյալ փաստաբանները՝ ստորև ներկայացված քվեների համամասնությամբ.

ՀՀ փաստաբանների պալատի նորընտիր խորհրդի անդամներից ութը հանդիսանում են խորհրդի գործող անդամներ, իսկ մյուս չորս անդամները խորհրդի կազմում են ընդգրկվել առաջին անգամ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ փաստաբանների պալատի գործող խորհրդի լիազորություններն ավարտվում են 2017թ. մարտի 13-ին, ուստի հաշվիչ հանձնաժողովի որոշման համաձայն խորհրդի նոր կազմն իր լիազորությունները կստանձնի 2017թ. մարտի 14-ից:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ