Ժողովուրդը ճար չունի
Այսօր հետկեսօրին տեղի կունենա «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրման արարողությունը:
Henaran.am-ի հետ զրույցում ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն ասաց՝ այս դաշինքը կլինի այնքան կուռ, որքան որ դաշինքի անդամների շահերը կհամընկնեն:
«Դա շահերի միաձուլում է: Հենց որ նրանց շահերը չհամընկնեն, բաժանվելու են: Հետո, բնական է, պիտի ունենան նաև ընդհանուր ծրագրեր», – նշեց Ազատ Արշակյանը:
Վերջինս ընդգծեց՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն, ամենայն հավանականությամբ, կկարողանա ստանալ ժողովրդի վստահության քվեն:
«Մեր ժողովուրդը ճար չունի: Մի ստվար զանգված նրանց կվստահի: Այս ժողովուրդը հնարավոր թեկնածուների մեջ նրանց էլ է ընտրելու, եթե, իհարկե, ճիշտ վարքագիծ ունենան: Այս մրցապայքարն իր կանոններն ունի. պիտի կարողանան ընտրարշավն էլ ճիշտ կազմակերպել: Մենք բազմաձայն ենք: Քարանձավային, տոլալիտար ժողովուրդ չենք: Մեր ժողովրդի մեջ այլակարծությունը զարգացած է, այնպես որ, կկարողանանք ընտրել մի քանիսին», – նշեց Ազատ Արշակյանը: