25 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Բաքուն զորքեր է կուտակում սահմանում

Մեկը մյուսին հերթ չտալով՝ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են այն մասին, իբր հայկական կողմն Արցախում լայնամաշտաբ հարձակման է պատրաստվում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրամանով իրենք արդեն սկսել են զորքերի կուտակում սահմանում։ Մեղմ ասած՝ լավ հոտ չի գալիս այս ամենից։ Տեղեկատվական արշավ են սկսել, որի նպատակաը կարող ՝է իրենց իսկ կողմից սկսվելիք պատերազմի պատասխանատվությունը հայերի վրա դնելը լինել։ […]

Ծառուկյանը ընտրակաշառք է բաժանո՞ւմ

« «Ծառուկյան» դաշինքը վերահսկվում է միայն Գագիկ Ծառուկյանի կողմից»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ծառուկյան» դաշինքի անդամ, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը: Անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի այն հայտարարությանը, թե միայն իրենց դաշինքն է, որ չի վերահսկվում իշխանությունների կողմից՝ Ուրիխանյանը նշեց, թե չգիտի՝ լա՞վ է, թե վատ, որ այդ դաշինքը ոչ մեկի կողմից չի […]

«Սա հրդեհ է, ազգային անվտանգության համար գալիք սպառնալիք»

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի համոզմամբ` առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրատեղամասերում կեղծիքներ չեն լինի, փոխարենը՝ ընտրակաշառքի դրույքաչափերն ավելի ու ավելի կմեծանան: «4+4+4 ֆորմատով բանակցություններն արդյունավետ էին՝ ընտրությունների օրինականության վերահսկման առումով, որոնցից ամենակարևորը ստորագրված ցուցակների հրապարակումն է: Սա շուրջ հինգ-վեց հարյուր հազար անցյալում կեղծվող ստորագրությունների խնդիրը լուծում է: Տեղադրվելու են նաև տեսախցիկները, որոնք ևս քիչ […]

Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 26-28-ը աշխատանքային այց կկատարի Բելգիայի Թագավորություն՝ Բրյուսել: Երկօրյա այցի հագեցած օրակարգի շրջանակներում Հանրապետության Նախագահը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա ԵՄ բոլոր կառույցների ղեկավարների՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական hանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի, […]

Ինչու են սրվել թուրք-իրանական հարաբերությունները

Թուրքագետ Լևոն Հովսեփյանը այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը, անդրադառնալով թուրք-իրանական հարաբրություններին, նշեց, որ նրանց միջեւ լարվածության ավելացումը պայմանավորված է ուժային դերակատարության և ուժային վերաբաշխման գործոնով: «Այն, ինչ այսօր կատարվում է թուրք-իրանական հարաբերություններում  և այն լարվածությունը, որը կրկին առաջացել է, մեծ հաշվով պայմանավորված է ուժային դերակատարության և ուժային վերաբաշխման գործոնով: Սա նոր երևույթ չէ թուրք-իրանական հարաբերություններում, այն […]

Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագիրը կարող է կնքվել առաջիկայում

Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր համաձայնագիրը կարող Է ստորագրվել մոտ ժամանակներս: Այդ մասին Բեռլինում հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, գրում է Տասս գործակալությունը։ Նա նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը միշտ Էլ այն Է եղել, որ մենք պետք Է աշխատենք ինչպես ԵՄ-ի, այնպես Էլ Եվրասիական տնտեսական միության համար: «Մենք չպետք է հակադրենք այս […]

Ազատամարտիկ Արմեն Մկրտումյանը ծանր վիճակում է. ՔԿՀ-ում հացադուլ է անում

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ազատամարտիկ Արմեն Մկրտումյանը շարունակում է փետրվարի 21-ից սկսած հացադուլը: Այս մասին Henaran.am-ի թղթակիցը այս մասին տեղեկացավ  ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից: Արմեն Մկրտումյանի առողջական վիճակը բավարար է, նա բժիշկների հսկողության տակ է: Նշենք, որ Արմեն Մկրտումյանը հացադուլի մեջ էր փետրվարի 10-20-ը, նա մեկ օրով դադարեցրել էր հացադուլը եւ նորից վերսկսել: Ազատամարտիկը […]

Ժողովուրդ, մենք անտեր չենք

Ձեր անցյալը չի որոշում ձեր ապագան: Այլ ձեր կամքը՝ թե ինչ ճանապարհ դուք կընտրեք հենց այս պահից: Մեկ-մեկ մարդիկ գրում են, թե դժվար մանկություն են ունեցել, լավ կյանքով չեն մեծացել, տանջվել ու տառապել են՝ մտածելով, թե ապագան էլ պիտի այդպես լինի: Չէ, ժողովուրդ ջան: Մենք անտեր չենք: Սիրող ՀԱՅՐ ունենք երկնքում, Տեր, Մխիթարիչ, որ կյանքի […]

«Լևոն Զուրաբյանի հնչեցրած կարծիքն անտրամաբանական ու անհեթեթ եմ համարում»

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ ՀՀԿ-ի՝ «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսը վկայում է իշխող կուսակցության ձախողման մասին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Լ. Զուրաբյանը հայտարարեց, թե առաջընթաց կա կարգախոսի մեջ, որ դրել են անվտանգություն բառը, ինչը նշանակում է, որ ՀՀԿ-ն էլ ընդունում է, որ օրհասական պահ է ստեղծվել և անվտանգությունը դարձել է թիվ մեկ հարցը: Ըստ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված