16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ծառուկյանը ընտրակաշառք է բաժանո՞ւմ

« «Ծառուկյան» դաշինքը վերահսկվում է միայն Գագիկ Ծառուկյանի կողմից»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ծառուկյան» դաշինքի անդամ, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը:

Անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի այն հայտարարությանը, թե միայն իրենց դաշինքն է, որ չի վերահսկվում իշխանությունների կողմից՝ Ուրիխանյանը նշեց, թե չգիտի՝ լա՞վ է, թե վատ, որ այդ դաշինքը ոչ մեկի կողմից չի վերահսկվում, բայց իրենց դաշինքը վերահսկվում է Գագիկ Ծառուկյանի կողմից:

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ իրենց դաշինքի անդամները ՀՀԿ-ի և «Հայկական վերածնունդի» անդամների հետ արդեն ընտրակաշառքներ են բաժանում, Տիգրան Ուրիխանյանը արձագանքեց. «Ես դեռ ահազանգեր չեմ ստացել ընտրակաշառքների բաժանման վերաբերյալ, իսկ անձամբ ինքը երբեք չի բաժանել ու չի բաժանելու ընտրակաշառք»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ