20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Տարոն Մարգարյանը մասնակցել է Հայաստանի համայնքների միության անդամների ընդհանուր ժողովի բացմանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ միասին մասնակցել է Հայաստանի համայնքների միության անդամների ընդհանուր ժողովի բացման արարողությանը: Ներկաներին ուղղված ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը և ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի համագործակցության և արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Մարիա Օչոա-Յիդոն:

Հայաստանի համայնքների միության անդամների ընդհանուր ժողովին կներկայացվի Միության վերջին հինգ տարիների գործունեության, Միության ռազմավարության և աշխատանքային ծրագրերի վերաբերյալ հաշվետվությունը, Կանոնադրությունում կատարված փոփոխություններն ու լրացումները, որն այնուհետ կհաստատվի ընդհանուր ժողովի մասնակիցների կողմից: Ընդհանուր ժողովի ընթացքում կներկայացվեն նաև 2016-2020թթ. ռազմավարությունն ու 2017թ. աշխատանքային ծրագրերը: Նախատեսված են նաև ՀՀՄ Նախագահի, Վերստուգիչ հանձնաժողովի  և Հանրապետական խորհրդի կազմի ընտրություններ։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ