12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ազատամարտիկ Արմեն Մկրտումյանը ծանր վիճակում է. ՔԿՀ-ում հացադուլ է անում

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ազատամարտիկ Արմեն Մկրտումյանը շարունակում է փետրվարի 21-ից սկսած հացադուլը: Այս մասին

Henaran.am-ի թղթակիցը այս մասին տեղեկացավ  ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից: Արմեն Մկրտումյանի առողջական վիճակը բավարար է, նա բժիշկների հսկողության տակ է:

Նշենք, որ Արմեն Մկրտումյանը հացադուլի մեջ էր փետրվարի 10-20-ը, նա մեկ օրով դադարեցրել էր հացադուլը եւ նորից վերսկսել: Ազատամարտիկը պնդում է, որ բազմաթիվ հիվանդություններ ունի, սակայն, նրան չեն տեղափոխում «Դատապարտյալների հիվանդանոց» կամ քաղաքացիական հիվանդանոց:

Արմեն Մկրտումյանը ՀՀ Արդարադատության նախարարությունից եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից պահանջում է այցելել «Նուբարաշեն» ՔԿՀ,  ուսումնասիրել խուցը, որտեղ պահվում է ինքը եւ կազմակերպել իր առողջական վիճակի հետազոտում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ