09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչու են սրվել թուրք-իրանական հարաբերությունները

Թուրքագետ Լևոն Հովսեփյանը այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը, անդրադառնալով թուրք-իրանական հարաբրություններին, նշեց, որ նրանց միջեւ լարվածության ավելացումը պայմանավորված է ուժային դերակատարության և ուժային վերաբաշխման գործոնով:

«Այն, ինչ այսօր կատարվում է թուրք-իրանական հարաբերություններում  և այն լարվածությունը, որը կրկին առաջացել է, մեծ հաշվով պայմանավորված է ուժային դերակատարության և ուժային վերաբաշխման գործոնով: Սա նոր երևույթ չէ թուրք-իրանական հարաբերություններում, այն ռազմաքաղաքական առումով տեղավորվել է այդ տրամաբանության մեջ։ Վերջին տարիներին թուրք-իրանական հարաբերությունները զարգացում ապրեցին հատկապես էներգետիկ ոլորտում: Տարածաշրջանի շահերի բախումը երկու պետությունները փորձել են կոմպենսացնել հենց այդ համագործակցության շրջանակներում: Սակայն սիրիական և իրաքյան հակամարտություններում շահերի բախումը բավական ցայտուն դրսևորվեց, և երկու պետությունների մոտեցումների ընդհանուր ձևակերպումներ գտնելու փորձը անհաջողության մատնվեց»,- ասաց թուրքագետը:

Բանախոսը նշեց, որ չի կարծում, թե թուրք-իրանական հարաբերությունների վատթարացումը կհանգեցնի ուղղակի բախումների։

Թուրքագետը նշեց, որ թուրք-իրանական հարաբերությունների սրացումը էական ազդեցություն չի կարող ունենալ Հայաստանի և Արցախի վրա:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ