05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 21,6 տոկոսով

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին կազմել է 309 628 մարդ, որը 21,6 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:  2017 թվականի փետրվար ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 136 263 մարդ՝ 18.5 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը:  2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին` 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած՝ «Զվարթնոց» […]

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների ամենօրյա այցերն Արթուր Սարգսյանին շարունակվում են

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում նաեւ բժիշկն այսօր՝ մարտի 3-ին, հերթական անգամ այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող եւ հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին, ուսումնասիրել են նրա առողջական վիճակը, համապատասխան բժշկական փաստաթղթերն ու պահման պայմանները: Արթուր Սարգսյանը շարունակում է հրաժարվել բուժօգնությունից եւ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց: Նրա նկատմամբ քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմը սահմանել է քսանչորսժամյա հսկողություն։ […]

Նախագահը ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: Ողջունելով հյուրին մեր երկրում և նշելով, որ սա Պետական դումայի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Վյաչեսլավ Վոլոդինի հետ առաջին հանդիպումն է՝ Հանրապետության Նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել հյուրին: Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ պետական գործունեության […]

Ադրբեջանում իրադարձություններից հետ են մնացել

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ադրբեջանում «փորձագիտական» մակարդակում մեկնաբանելով առաջնագծում ստեղծված իրավիճակը, հայտարարում են, որ Արցախում «դիրքային պատերազմ է» սկսվել»: Մի տեսակ իրադարձություններից հետ են մնացել. «դիրքային պատերազմ» վաղուց էր սկսվել՝ ճանապարհ բացելով պատերազմի այլ դրսևորումների վրա: Հայկական կողմն արդեն արձագանքել է վերջին օրերին ստեղծված իրավիճակին՝ եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով և […]

«Հաց բերողին» ազատ կարձակե՞ն

ՀՀ գլխավոր դատախազությունը Արթուր Սարգսյանի (Հաց բերող)  խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դեռեւս որոշում չի կայացրել: Դատախազության մամուլի ծառայությունից Henaran.am-ը տեղեկացավ, որ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ստացված դիմումը դեռ քննարկման փուլում է: Նշենք, որ ԱԺ-ում ստորագրահավաք էր սկսվել Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանքի որոշումը փոփոխելու համար։ Ստորագրահավաքին միացել են ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակակական գործիչներ։ Դիմումը ստորագրել […]

ԼՂ կարգավորումը վտանգավոր փուլ կարող է թեւակոխել

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին եւ նշեց, որ իրավիճակն այժմ անհանգիստ է։ «Իրավիճակը շփման գծում լարված է: Այժմ գտնվում ենք այնպիսի իրավիճակում, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ չկոնսոլիդացվելը, Ադրբեջանի սադրիչ գործողություններին միասնական արձագանք չտալը, դրանք կանխարգելելու ուղղությամբ քայլեր չձեռնարկելը, որևէ կերպ չեն բացառում […]

Սպառնալիքներ ու ճնշումներ. «Հաց բերողին» սատարում է նաև Հրանտ Թոխատյանը

«Հաց բերող» Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով Երեւանի Ազատության հրապարակում նստացույց անող ակտիվիստներին ոստիկանները առավոտյան փորձել են ուժով հեռացնել տարածքից: Այս մասին  Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նստացույցի կազմակերպիչներից՝ «Ազգային միացյալ նախաձեռնության» նախագահ  Շահեն Հարությունյանը: Նա նշեց, որ ոստիկանները պահանջել են, որ նստացույցի մասնակիցները Ազատության հրապարակում եղած իրերը հավաքեն՝ պատճառաբանելով, թե Ա. Սպենդիարյանի անվան օպերայի […]

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ ռազմագերուն

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն օրերս այցելել են հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանին: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանն ասել է. «Այցի ժամանակ ռազմագերուն փոխանցվել են նորություններ իր ընտանիքից, ինչպես նաև իր մասին նա որոշակի տեղեկություններ է փոխանցել իր ընտանիքի անդամներին»: «Համաձայն իր առաքելության` ԿԽՄԿ-ն բանտարկյալներին այցելում է, որպեսզի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված