31 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Սպառնալիքներ ու ճնշումներ. «Հաց բերողին» սատարում է նաև Հրանտ Թոխատյանը

«Հաց բերող» Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով Երեւանի Ազատության հրապարակում նստացույց անող ակտիվիստներին ոստիկանները առավոտյան փորձել են ուժով հեռացնել տարածքից: Այս մասին  Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նստացույցի կազմակերպիչներից՝ «Ազգային միացյալ նախաձեռնության» նախագահ  Շահեն Հարությունյանը:

Նա նշեց, որ ոստիկանները պահանջել են, որ նստացույցի մասնակիցները Ազատության հրապարակում եղած իրերը հավաքեն՝ պատճառաբանելով, թե Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը պատմամշակութային նշանակության շենք է եւ դրա տարածքը պետք է մաքուր լինի:

«Արդեն 5 օր է, որ մենք նստացույց ենք իրականացնում և ամեն օր մեր շարքերը ընդլայնվում են: Այս 5 օրերի ընթացքում մեր ընկերներին ու նրանց հարազատներին շարունակ սպառնացել են: Ասենք ասել են՝ տղայիդ  տուն բեր, թե չէ աշխատանքից կհեռացնենք: Ասել են, որ բաժին կտանեն ու մեղադրանքներ կառաջադրեն: Հարազատներին են բերման ենթարկել, ասելով, մինչև Ձեր երեխան Ազատության հրապարակը չլքի՝ բաց չենք թողնելու ու նման կարգի սպառնալիքներ ու ճնշումներ»,-ասաց Շահեն Հարությունյանը:

Շահեն Հարությունյանը նշեց, որ 2  գիշեր իրենց է միացել նաեւ դերասան Հրանտ Թոխատյանը՝ նստացույց անողներին սնունդ եւ ծածկոցներ տարել:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ից, Ազատության հրապարակում, մի խումբ երիտասարդներ` Շահեն Հարությունյանի գլխավորությամբ նստացույց են հայտարարել, «Հաց բերող» Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով: Նրանք նաեւ ամեն օր հավաք-երթեր են կազմակերպում: Հաջորդ երթը տեղի կունենա մարտի 4-ին, ժամը 17:00-ին Ազատության հրապարակում:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ