02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լարսը բաց է միայն մի ուղղությամբ

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ապրիլի 12-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը միակողմանի բացվել  է ՌԴ-ից դեպի Վրաստան ուղևորվող տրանսպորտային միջոցների համար։ Վրաստանից դեպի ՌԴ ուղղությամբ ճանապարհն առայժմ փակ է։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Տարբերակ չկա

«Ունենք այնպիսի խորհրդարան, որը բնորոշ է մեր հասարակության պոտենցիալին, իսկ քանի որ մեզ մոտ հասարակությունն այլևս պոտենցիալ չունի, ինչը ևս օբյեկտիվ է, քանի որ, ի վերջո, չի կարող 25 տարվա արտագաղթն ազդեցություն չթողնել հասարակության որակի վրա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: Նա նշեց, որ շատ դեպքերում ասվում է, թե հասարակությունն […]

Հետեւից չեն հայհոյում

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը կարծում է՝ Երևանի ավագանու ընտրությանը մասնակցելիս երևանցին պետք է առաջնորդվի ազնվությամբ: «Լավ կլիներ, որ ավելի շատ ուժեր մասնակցեին ավագանու ընտրություննեին: Բայց կարելի է ընտրություն կատարել նաև այսքանի միջից», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց  քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը: Քանդակագործը կուզենար, որ Երևանի գործող քաղաքապետը՝ Տարոն Մարգարյանը , վերընտրվի: «Մեր քաղաքապետը շատ լավ […]

Արման Թաթոյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչներին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Կարոլին Դույեին, Պաշտպանական բաժնի համակարգող Զուրաբ Բուրդուլիին, Հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուն և Իրավական ծրագրերի պատասխանատու Իռեն Ալոյանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթություններին վերաբերող մի շարք հիմնախնդիրներ, այդ թվում խաղաղ բնակչության պաշտպանությանն առնչվող հարցեր: Արման Թաթոյանը, […]

Օլանզապինը գրանցված է Կանադայում և ԱՄՆ-ում․ առողջապահության նախարարությունը պարզաբանում է

«Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա»  հասարակական կազմակերպության  նախագահ Կարինե Թուխիկյանի և ՀԿ անդամների այսօր  կատարած հայտարարությունների կապակցությամբ հայտնում ենք, որ, ցավոք, նրանք ապատեղեկատվություներ տարածելով, հանրությանը մոլորության մեջ են գցում։ Մեր մասնագետները բազմիցս հավաստիացրել են, որ զիպրեքսային փոխարինող տարբեր դեղերով բուժվող շատ ավելի մեծաթիվ հիվանդներ դժգոհություններ չեն ունենում։ Ի դեպ, նրանց տրամադրվող այլ անվանումներով դեղերի ազդող […]

Նոր «կայֆեր» . Հրապարակ

Արմավիրի թիվ 6 ընտրատարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներից Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը չի լինելու հաջորդ խորհրդարանում: Նա պատասխանել է թերթի հարցերին: – Պարոն Մովսիսյան, ինչո՞վ եք բացատրում, որ քիչ ձայն ստացաք։ – Արի էդի թողենք մեր մեջ, մենք քիչ ձայներ չենք հավաքել, ամենակարևորը՝ մեր կուսակցությունը շատ նորմալ ձեն ա հավաքել, և մնացած մեր ներքին կուսակցական խոսակցությունները թող մնա […]

Որոշել է վրեժ լուծել. Ժողովուրդ

Երեւանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ազատվել է իր պաշտոնից: Իսկ պատճառը, ըստ թերթի տեղեկությունների, ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններն են եղել:  Բանն այն է, որ Արամ Ասատուրյանից պահանջվել է ՀՀԿ-ական թեկնածու Հարություն Կարապողոսյանի՝ Սնխչի Հարութի համար կոնկրետ թվով ձայն ապահովել, ինչը հոսպիտալի պետին չի հաջողվել եւ պաշտոնանկության պատճառ է դարձել: Ընդ որում, հոսպիտալի […]

Թրամփի հարձակումը Սիրիայի վրա սխալ էր մի շարք պատճառներով

Հարութ Սասունյան        «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Բազմաթիվ ամերիկացներ և մարդիկ ամբողջ աշխարհում մեծ մտահոգությամբ հետևել են Դոնալդ Թրամփի հնչեցրած չկշռադատված և տարօրինակ գաղափարներին՝ նախագահական քարոզարշավի ընթացքում և ավելի մտահոգիչ՝ նախագահ դառնալուց հետո: Մի բան է չհամաձայնել նրա հետ ներքին քաղաքականության հարցերով, ինչպես օրինակ, մահմեդական զբոսաշրջիկների արգելումը, առողջապահությունը կամ պատի կառուցումը, բոլորովին […]

Նոր պաշտոններ. Հրապարակ

Ընտրություններից հետո հաջորդ փուլը նեղացածներին, դուրս մնացածներին, չընտրվածներին տեղավորելն է, ինչը բավականին բարդ խնդիր է: Երեկ հայտնի դարձավ, որ ՄԻԱԿ-ից պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը կնշանակվի Կանադայում ՀՀ դեսպան, պատգամավոր չդարձող Հովհաննես Սահակյանի մասով շրջանառվում է մի քանի պաշտոն՝ Հաշվեքննիչ պալատի նախագահ, ԱԺ աշխատակազմի ղեկավար։ Շիրակում պարտված թեկնածու Մարտուն Գրիգորյանի համար տրանսպորտի փոխնախարարի պաշտոնն են քննարկում, Արտակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված