02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Տարոն Մարգարյանը 3-րդն է վարչապետից ու նախագահից հետո (տեսանյութ)

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ Երևանի ավագանու ընտրությունների դեպքում կարևոր է առաջանորդների վարկանիշը: Ըստ հարցումների՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից այս տարիների ընթացքում  2/3-րդը գոհ է եղել չնայած նրան, որ խնդիրներ կան տարբեր տեղեր: «Բայց հիմնական զանգվածը գոհ է Երևանի մաքրությունից ու սպասարկման վիճակից: Տարոն Մարգարյանը հանրային գործիչ չէ, որ տարբեր առիթներով հանդես գա, բայց գործադիր իշխանության […]

ԵԱՀԿ-ն ձգտում է ԼՂ հակամարտության խաղաղ ու երկարաժամկետ կարգավորմանը

Չնայած Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ լարվածության աճին և ընդհանուր առմամբ բանակցային գործընթացում գրանցված սահմանափակ առաջընթացին՝ ԵԱՀԿ-ն շարունակում է ձգտել հակամարտության խաղաղ ու երկարաժամկետ կարգավորման։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ զեկույցում, որն ամփոփել է 2016-ին կազմակերպության գործունեությունը։ Զեկույցում նշվում է, որ 2016 թվականին ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունները շարունակել են գերիշխել կազմակերպության օրակարգում: ԼՂ հակամարտության մասով մասնավորապես […]

Ում կգնան «Ծառուկյանի» ձայները

«Այն պայքարը, որ գնում էր Ազգային ժողովի շրջանակներում «Ծառուկյան» դաշինքի ու ՀՀԿ-ի միջև, տեղի չի ունենա Երևանի ավագանու ընտրություններին, որովհետև «Ծառուկյան» դաշինքը հրաժարվել է պայքարից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա նշեց, որ Երևանում «Ծառուկյան» դաշինքի վարկանիշն ավելի քիչ է, քան մարզերում է, ու եթե ընտրությունների ժամանակ բարձր ցուցանիշ չլիներ, ապա վարկանիշն ավելի […]

Հզոր պայթյուն Թուրքիայի Թեքիրդաղ նահանգում

Ապրիլի 12-ի առավոտյան Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի Չերքեզքյոյ շրջանում հզոր պայթյուն է որոտացել: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել Չերքեզքյոյում գտնվող մի տեքստիլ գործարանում: Պայթյունի պատճառով գործարանում վտանգավոր քիմիական նյութերի արտահոսք է տեղի ունեցել, ինչի հետևանքով վիրավորվել է 29 աշխատակից: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության, հրշեջ և ոստիկականական ստորաբաժանումներ: Պայթյունի հետևանքով Չերքեզքյոյ արդյունաբերական կենտրոնի […]

Սպանություն Ջրվեժում

Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել: Ոստիկանության լրատվության բաժնից հաստատեցին տեղեկությունը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում անձի ինքնությունը պարզվել է, նշված տղամարդը 1982 թվականին ծնված Ա.Հ.-ն է: Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:

Ինչպես Զարուհին է ասում ՝ ես այդքան բծախնդիր չեմ. Անահիտ Բախշյան (տեսանյութ)

«Թիմը երիտասարդ է, թիմը բանիմաց է, աշխատող է, հաճելի է նրանց հետ աշխատելը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ելքի» ցուցակով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող անկուսակցական, «Բարև Երևան» խմբակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը: Նա նկատեց, որ թիմի երիտասարդները, միգուցե, տնտեսություն կառավարելու փորձ չունեն, բայց տեսականորեն տիրապետում են շատ-շատ խնդիրների: «Հուսամ՝ ընթացքում իրենց ձգտումը հմտություն կդառնա, հավատում եմ […]

Դոլարը շարունակում է թանկանալ

Այսօր ամերիկյան մեկ դոլարը գնվում է 484 ՀՀ դրամ նվազագույն և 486 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 488 դրամ նվազագույն և 488,50 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 510 դրամ նվազագույն և 514 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում` 518 դրամ նվազագույն և 524 դրամ առավելագույն փոխարժեքով: Ռուսական ռուբլին գնվում է 8.35 դրամ նվազագույն և 8.51 դրամ առավելագույն փոխարժեքով, […]

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի․ դեսպան

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի, դրա կարգավորման համար խիստ կարևոր են խաղաղ բանակցությունները: Այս մասին ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է Ադրբեջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերտ Սեկուտան: «Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Կարեւոր է, որպեսզի կողմերը հավաքվեն եւ աշխատեն խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ: Այս հակամարտությունն արդեն չափազանց երկար է ձգվում»,- ասել է […]

«Չեմ կարծում, որ սյուրպրիզներ կլինեն»

ՀՀՇ վարչության անդամ, քաղաքական գործիչ Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ Երևանի ավագանու ընտրություններում էլ են կեղծիքներ ու խախտումներ լինելու: «Ավելի պասիվ կլինեն ընտրություները, որովհետև ընտրողն ավագանու կամ քաղաքապետի ընտրությունների հետ չի կապում իր ճակատագիրը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա: Հ. Իգիթյանը նկատեց, որ խորհրդարանական ընտրություններն անցան, փողոցում ըմբոստություն չկա, դրանք միշտ եղել են նախագահական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված