Թուրքիան ներմուծման բնագավառում Հայաստանի երրորդ գործընկեր երկիրն է

ՀՀ-ում ներդրումներ կատարվել են հիմնականում Լյուքսենբուրգից, Կիպրոսից և Միացյալ թագավորությունից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Նրա դիտարկմամբ՝ ներդրումներ կատարվել են հիմնականում հանքարդյունաբերության, էլեկտրաէներգիայի ու գազամատակարարման ոլորտներում: Ըստ տնտեսագետի՝ ՀՀ-ն պետք է ջանա ներդրումներ բերել մեր երկիր: «2016-ը մենք փակում ենք -52 միլիարդով: ՌԴ ներդրումներ ավելի շատ են գնացել, քան եկել: […]