14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանի տեսլականը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին նվիրված «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովին: Այն համատեղ կազմակերպել են պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունները: Համաժողովին հրավիրված են մասնակցելու պաշտպանական և կրթական գերատեսչությունների պատասխանատուներ, հանրակրթական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ, ուսուցիչներ, դասախոսներ, զինղեկեր, գիտական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանրապետության Նախագահը պաշտպանության, կրթության […]

Ինչու էր ռուս զինծառայողն անհետացել 102-րդ ռազմաբազայից. մանրամասներ

Երեկ երեկոյան արդեն   հայտնել ենք, որ  ոստիկանությունը հայտնաբերել է  Գյումրիի 102-րդ ռազմաբազայի անհետացած պայմանագրային զինծառայող՝ 35-ամյա Դմիտրի Լոշմանովին Գյումրու «Մուշ» թաղամասի բնակարաններից մեկում։ Նրան ուղեկցել են  ոստիկանություն, նրա վրա մարմնական վնասվածքներ չկան։ Թե ինչպես և ինչու է նա հայտնվել այդ բնակարանում,  այսօր փորձել են պարզաբանումներ ստանալ Շիրակի մարզի գլխավոր դատախազ Կարեն Գաբրիելյանից: Շիրակի մարզի դատախազ […]

Ողբերգական է. վարչապետը հուշեց ոստիկանապետին

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ  անդրադարձավ հանրապետության տարածքում աղբահանության և սանիտարական վիաճակին: Վարչապետի խոսքով՝«Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկի արդյունքում պարզ է դարձել, որ երկրում աղբահանությունն ու սանիտարական վիճակը թերի է և դուրս վերահսկողությունից: «Աղբի կուտակումներ են: Ուղղակի վիճակը ողբերգական է: Մեծ մասում մարզպետների, համայնքների ղեկավարների վատ աշխատանքի, շատ դեպքերում իրենց պարտականությունների ուղղակի չկատարման արդյունքում […]

1800 աշխատատեղ` վեց ամսում

2016 թվականին Հայաստանում արտաքին ներդրումները կազմել են 169 մլն դոլար, իսկ ուղղակի ներդրումները 130 մլն դոլար: Ակնկալվում է, որ առաջիկա տարիներին կլինի լուրջ առաջընթաց, մասնավորապես, ներդրումների զուտ ներհոսքի առումով կարձանագրվի ՀՆԱ-ի 4-5 տոկոսի ցուցանիշ: Վերջին վեց ամսվա ընթացքում կատարված աշխատանքների ժամանակ ձևավորվել է մոտ 62 ներդրումային ծրագիր, որն ընդհանուր կազմել է մոտ 471 մլն դոլար: […]

Հրատապ

«Խիստ անհրաժեշտ եմ համարում նաև հանրապետությունում երթուղային ցանցի արդիականացմանն ուղղված աշխատանքների անհապաղ իրականացումը»,- այսօր՝ ապրիլի 20-ին Կառավարության նիստի մեկնարկին ասաց Կարեն Կարապետյանը: ՀՀ  վարչապետը անդրադարձավ ճանապարհաշինությանն ու միասնական երթուղային ցանցին:  Վարչապետը նկատեց, որ բազմիցս նշել են, որ Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ճանապարհային և տրանսպորտային հասանելիության մակարդակը բավարար չէ:  Նրա խոսքով՝ ՝ միջպետական, հանրապետական և մարզային նշանակության […]

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկայում

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Ապրիլի 20-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 22-ին, 23-ին՝ հատկապես օրվա երկրորդ կեսին, 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:  […]

Բացառիկ հնարավորություններ` Արցախում

Չնայած այն հանգամանքին, որ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման աշխատանքները դեռ ամբողջությամբ չեն ավարտվել (ըստ էության դրանք ավարտական փուլում են), այս տարի այդ ճանապարհով մարդկանց շարժը տեսանելի մեծացել է: Նպաստող հանգամանք է նաև այն, որ ճանապարհի հարակից հատվածում է Դադիվանքը, այդ ճանապարհը հարմար է նաև Գանձասար այցելելու համար. Բնության մասին դեռ չեմ ասում: Դեռևս պասիվություն է նկատվում […]

Ո՞վ է փող տալիս Զարուհի Փոստանջյանին. խախտում է

««Կուսակցությունների մասին» ՀՀ Օրենքի խախտում չէ՞, երբ կուսակցությանը ֆինանսական օգնություն են ցույց տալիս, նվիրատվություններ կատարում օտարերկրյա քաղաքացիները կամ իրավաբանական անձինք: Որքան հիշում եմ, դա Օրենքի 25 հոդվածի 4-րդ կետի խախտում է… Այնպես որ, «Երկիր Ծիրանի» կուսկացությունը(ԵԾԿ), կարծես խախտում է «Կուսակցությունների մասին» Օրենքի պահանջները, քանի որ կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը բացահայտ հայտարարում է, որ իրենց հովանավորում […]

Վարչապետն ընդունել է «Գրանդ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի գլխավոր գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Գրանդ Թորնթոն Ինթերնեշնլ» աուդիտորական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Էդվարդ Նասբաումի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը բարձր է գնահատել «Գրանդ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի հետ համագործակցությունը և շնորհավորել Հայաստանում գործունեություն ծավալելու 20-ամյակի կապակցությամբ: Կարեն Կարապետյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է և բաց քննարկելու ընկերության յուրաքանչյուր առաջարկ: Վարչապետը կարևորել է «Գրանդ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված