25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գործ N22/21. Սողոմոն Թեհլիրյան․ հետաքննություն /ֆոտո/

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հեռուստաֆիլմ է նկարահանել Սողոմոն Թեհլերյանի դատավարության եւ «Նեմեսիս» գործողության ծրագրի մասին: «Գործ N22/21. Սողոմոն Թեհլիրյան» խորագրով ֆիլմը եթեր կհեռարձակվի ապրիլի 24-ին: Գրեթե 1 տարի տեւած լրագրողական հետաքննության նպատակն է եղել ոչ միայն պարզել ողջ եղելությունը, այլեւ ներկայացնել բոլոր հանգամանքները, որոնց արդյունքում կազմվել է «Նեմեսիս» գործողության ծրագիրը:

Ֆիլմի սցենարի հեղինակը Մարիաննա Փայտյանն է, ով լրագրողական հետաքննության ընթացքում ոչ միայն հանդիպել է հայազգի փորձագետների հետ, այլեւ բացառիկ նկարահանումներ է կատարել Գերմանիայում՝ գերմանացի ուսումնասիրողների ուղեկցությամբ, եղել այն դատարանում, որտեղ անցկացվել է դատավարությունը, փորձել պարզել, թե ինչու դատարանում Սողոմոնի տված ցուցմունքն ու նրա կենսագրական տվյալները հաճախ չեն համընկնում։ Նկարահանումներ են կատարվել Բեռլինի թուրքական էքստերիտորիալ տարածքում գտնվող թուրքական գերեզմանատանը, որտեղ ժամանակին թաղված է եղել Թալեաթը։ Մինչ այսօր այնտեղ են Բեհաէդդին Շաքիրի եւ Ջեմալ Ազմիի գերեզմանները, որոնք մյուս ոճրագործների՝ Թուրքիայում գտնվող գերեզմանների հետ միասին ուխտատեղի են դարձել թուրք ծայրահեղականների համար:

Ֆիլմի պատրաստման ընթացքում հեղինակներին հաջողվել է զրուցել Սողոմոնի ազգականների՝ զարմիկի եւ թոռնուհու հետ:

Նկարահանումների ընթացքում բազմաթիվ հետաքրքիր փաստաթղթեր են վերհանվել, այդ թվում՝ Սողոմոնի բանտում գրած օրագիրը, Պոտսդամում Լեփսիուսի տանը պահվող բացառիկ փաստաթղթեր, որոնք վերաբերում են Սողոմոնի դատավարությանը:

«Գործ N22/21. Սողոմոն Թեհլիրյան» ֆիլմի ռեժիսորն Ամալյա Սարգսյանն է, օպերատոր՝ Կարեն Թորոսյան, մոնտաժը՝ Գոռ Արեւշատյանի, երաժշտության հեղինակ՝ Արթուր Թադեւոսյան, նկարիչ՝ Զաքար Դեմիրճյան:

unnamed (1) unnamed (2) unnamed (3) unnamed (4)

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ