06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրքիան մեծ ախորժակ ունի

«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք կողմնակից են Անկարայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։ «Բայց Թուրքիան ունի մեծ ախորժակ։ Մենք գիտենք, թե ով է Թուրքիան ու այդ պետության հետ պետք է ունենաս քո ուրույն դիվանագիտությունը, իսկ այն հետևյալն է` նրանք պետք է ճանաչեն մեր իրավունքը», – ասաց Զարուհի […]

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` քաղաքապետի տեղակալների, աշխատակազմի քարտուղարի, վարչական շրջանների ղեկավարների, Երևանի ավագանու անդամների, քաղաքապետի խորհրդականների, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարների ու աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին: Հուշահամալիր այցելած հազարավոր քաղաքացիների հետ միասին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղիկներ է խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար […]

Ի վերջո, ո՞վ է սթրեսի մեջ /տեսանյութ/

Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ այսօր հայ ժողովրդի ապագայի պայքարի օրն է։ «Մենք պետք է պայմաններ ու հնարավորություններ ստեղծենք, որ ամբողջ աշխարհում սփռված մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան: Դա ամենամեծ հարգանքի տուրքը կլինի», – ասաց Գ. Ծառուկյանը: Պատասխանելով լրագրողի հարցին, թե իր թիմակիցներն անհանգստացած են և սթրեսի մեջ են, քանի որ չգիտեն՝ […]

ԱՄՆ-ում եւս վատ երեւույթներ կան, որոնք վերածվում են կոռուպցիայի. Նուբար Աֆեյան

Ամերիկահայ գործարար, 100 LIVES նախագծի համահիմնադիր Նուբար Աֆեյանը կարծում է, որ հայ ժողովրդին չպիտի բավարարվի Հայոց ցեղասպանության վերապրումով: «Մենք պիտի ամեն ինչ անենք, որ բոլոր ազգերը մեզանից օրինակ վերցնեն: Հայ ժողովուրդն այդ հնարավորությունն ունի, միայն մնում է կամք ունենալ՝ այդ ամենին հասնելու համար»,-այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց  նա: Խոսելով Հայաստանի ներքաղաքական իրադարձություններից՝ նա […]

Ազնավուրների ընտանիքի անունից Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլան

Ազնավուրների ընտանիքի անունից Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում է և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը: «Առաջին անգամ չէ, որ Հայաստանում եմ, այստեղ եղել եմ 2015թ. իմ հոր հետ: Եկել եմ Ազնավուրների ընտանիքի անունից, իմ ներկայությունն այստեղ շատ կարևոր է իմ ընտանիքի համար: Իմ այցելության գլխավոր ուղե րձն […]

«Հեծանիվ քշելով ու բարձրախոսով գոռալով քաղաք չեն կառավարում».Դավիթ Օհանյան/տեսանյութ/

Երևանի գործող  քաղաքապետի տեղակալ, Երևանի ավագանու ՀՀԿ թեկնածու Դավիթ Օհանյանը նշում է, որ հարկավոր է գնահատել անցած տարիները  ու նայել առաջ: Մալաթիա-Սեբաստիա համայնքում կայացած հանդիպման ժամանակ Դավիթ Օհանյանը նկատեց.«Հեծանիվ քշելով ու բարձրախոսով գոռալով քաղաք չեն կառավարում: Հույս ունեմ, որ ընտրություն անելով երեք թեկնածուների միջև Ձեր ձայնը տալու եք՝ հանուն Երևանի, այսինքն Տարոն Մարգարյանին ու նրա […]

Դ. Թրամփից առաջ չի ընկնում. ԱՄՆ նախագահը կհայտարարի

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն է տարածելու: Ես չեմ ուզում իմ նախագահից առաջ ընկնել»,-այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուռը։ «ԱՄՆ նախագահի կողմից հայտարարություն կլինի այսօրվա հետ կապված, որը մենք կզետեղենք մեր կայքում՝ անգլերեն և հայերեն լեզուներով», – ասաց նա։ Հարցին, թե այդ հայտարարության […]

Հայաստան կժամանի Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարին

Ապրիլի 24-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարին: Այցի շրջանակներում Հնդկաստանի փոխնախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Մ. Համիդ Անսարին կայցելի  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու  Հայոց ցեղասպանության զոհերի  հիշատակին: Փոխնախագահ Մ. Համիդ Անսարին կհանդիպի նաև ԵՊՀ    պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների  հետ, […]

Ո՞ւմ է սատարելու «Դաշնակցությունը» (տեսանյութ)

«Եթե իմ նախասիրությանն է մնում, ապա միանշանակ է, որ ես համարում եմ սա այն ոլորտը, որ պիտի դառնա երկրի կայուն զարգացման հենասյուներից մեկը: Այդ տեսանկյունից համարում եմ, որ գործադիրում այս դիրքը կարող է շատ ավելի օգտակար լինել երկրի համար, քան պառլամենտում գտնվելը: Չնայած ես կարոտում եմ, սիրում եմ պառլամենտական աշխատանքը, և, բնականաբար, պետք է քեզ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված