25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ում եւս վատ երեւույթներ կան, որոնք վերածվում են կոռուպցիայի. Նուբար Աֆեյան

Ամերիկահայ գործարար, 100 LIVES նախագծի համահիմնադիր Նուբար Աֆեյանը կարծում է, որ հայ ժողովրդին չպիտի բավարարվի Հայոց ցեղասպանության վերապրումով: «Մենք պիտի ամեն ինչ անենք, որ բոլոր ազգերը մեզանից օրինակ վերցնեն: Հայ ժողովուրդն այդ հնարավորությունն ունի, միայն մնում է կամք ունենալ՝ այդ ամենին հասնելու համար»,-այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց  նա:

Խոսելով Հայաստանի ներքաղաքական իրադարձություններից՝ նա նշեց, որ երկրի իշխանություններն ու ժողովուրդը պետք է ժամանակի ընթացքում զարգանան եւ միջազգային մակարդակի երկիր դառնան. «Մենք այս ճանապարհին ենք, բոլորս անհամբեր ենք, որպեսզի շուտով ամեն ինչ լավանա, եւ մենք դառնանք եվրոպական երկիր»:

Հարցին, արդյոք Հայաստանի իշխանությունները երկրում կոռուպցիայի վերացման ուղղությամբ քայլեր ձեռնարկում են, ամերիկահայ գործարարն արձագանքեց.«Իմ կարծիքով, այդ ուղղությամբ որոշ քայլեր արվում են: Մանավանդ վերջերս տեսնում ենք, որ այդ ուղղությամբ քայլեր արվում են: Ես ապրում եմ ԱՄՆ-ում, եւ այնտեղ եւս վատ երեւույթներ կան, որոնք վերածվում են կոռուպցիայի: Աշխարհի բոլոր երկրներում էլ նման բաներ կան: Մենք պետք է մեզ հարց տանք, թե ինչ կուզեին Ցեղասպանության նահատակները, որ մենք դառնանք որպես ազգ, եւ այդ քայլերով շարունակենք»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ