06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սպառնում է ինքնասպան լինել

Ապրիլի 24-ին, ժամը 10:10-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Մառի փողոցի թիվ 12 շենքից. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: 

Նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո, տեսանյութ)

Քիչ առաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էին այցելել նախագահ Սերժ Սարգսյանը՝ առաջին տիկնոջ հետ, վարչապետը, ԱԺ նախագահը, Ամենայն հայոց կաթողիկոսը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Նրանք հարգանքի տուրք մատուցեցին 1915թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Նախագահը ծաղկեպսակ դրեց հուշահամալիրին:     https://www.youtube.com/watch?v=h5NfJ0xMjF0&feature=youtu.be  

Նախագահական ընտրությունները Փարիզում․ պայքարը կշարունակեն երկու թեկնածու

Ֆրանսիայում նախօրեին նախագահական ընտրություններ են տեղի ունեցել, որոնց արդյունքներով՝ առաջատարը «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնն է, նա հավաքել է ձայների 23, 75 տոկոսը։ Նրա հետ միասին ընտրությունների երկրորդ փուլ է անցել «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին լը Պենը, ով հավաքել է ձայների 21,53 տոկոսը, հայտնում է РИА Новости-ն։ Աջ կենտրոնամետ «Հանրապետականներ» կուսակցությունից թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնն զբաղեցրել Է […]

Ուշադրություն. որոնվում է որպես անհետ կորած

Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Մասիս քաղաքի բնակիչ, 1948 թ, ծնված Հարություն Ֆայադի Ազատյանը, որը ապրիլի 21-ին, ժամը 14-ի սահմաններում, իր «Օպել Աստրա Ջի» մակնիշի  34  SF 386 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել տանից և չի վերադարձել:   Ովքեր որևէ տեղեկություն ունեն Հարություն Ազատյանի գտնվելու վայրի մասին խնդրում ենք դիմել ոստիկանության […]

Այս ոճիրը չպետք է մոռանա նաեւ քաղաքակիրթ աշխարհը․ Բակո Սահակյանի ուղերձը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ու ղ ե ր ձ ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Սիրելի՛ հայրենակիցներ, 1915 թվականի ապրիլի 24-ը դարձավ մեր ժողովրդի հազարամյա պատմության ամենաողբերգական եւ արյունալի էջերից մեկը: Ապրիլյան այդ օրերին Օսմանյան Թուրքիայում մեկնարկ տրվեց հրեշավոր մի ծրագրի, որի նպատակն էր ի սպառ բնաջնջել հայ ժողովրդին, ոչնչացնել մեր պատմական հայրենիքը, մշակութային […]

Մովսես Գորգիսյանի այրին` Տարոն Մարգարյանին /տեսանյութ/

«Իմ ձայնը միանշանակ տալու եմ Տարոն Մարգարյանին: Հաշվի առնելով, որ նա արժանավոր մարդ է և արժանավոր ընտանիքի ժառանգ: Բացի այդ. նա այն բացառիկ քաղաքական գործիչներից է, ով ընդունում է և՛ քննադատություն, և՛ դիտարկում, և՛ յուրաքանչյուր քայլ , որը փոփոխության կարի ք ունի՝ շտկում է: Տարոն Մարգարյանը կառուցող է…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հերոս […]

«Ծանր բեռ է»

Բնապահպան Կարինե Դանիելյանը կարծում է՝ երևանցին մայիսի 14-ին կայանալիք  ավագանու ընտրություններին ճիշտ ընտրություն անելու համար նախ պետք է հասկանա՝ որ քաղաքական թիմում ինչպիսի անձինք են ներգրավված, այսինքն՝ տվյալ անձինք ինչ ճանապարհ են անցել, վստահելի՞ են, թե՞ ոչ։   «Քաղաքապետի պաշտոնը շատ բարդ է։ Մի առիթով ասել եմ, որ աշխատել եմ որպես փոխքաղաքապետ և որպես նախարար։ […]

Ուսանողությունը` մեկ մարդու պես /ֆոտո/

Henaran.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ Կիեւյան փողոցը խցանման մեջ է, որովհետև մարդկանց ստվար բազմությունը շարժվում է դեպի Ծիծեռնակաբերդ։ Տեղեկացնենք, որ կազմակերպված Ծիծեռնակաբերդ են այցելում նաեւ հայաստանյան բուհերի ուսանողները։ Մեր թղթակցի հետ զրույցում Մանկավարժական համալսարանի ուսանողուհի Ալինան նշեց, որ բոլոր ֆակուլտետների ուսանողները այսօր մեկ մարդու նման գնում են Ծիծեռնակաբերդ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Ապրիլի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 70 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 800 կրակոց: Շփման գծի հարավարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային (4 արկ), իսկ արևելյան հատվածում՝ ձեռքի հակատանկային նռնականետ (5 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված