14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Աղվան Հովսեփյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն)՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների առաջին համատեղ կոլեգիայի նիստին: Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ եռակողմ կոլեգիայի նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել իրավական համագործակցությանը և փորձի փոխանակմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Հայկական կողմը […]

Սահմանադրական դատարանում ավարտեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը

 Սահմանադրական դատարանում ավարտեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը:  Նիստը կշարունակվի վաղը՝ ժամը 12:00-ին: Կոնգրես-ՀԺԿ դաշինքն ապրիլի 14-ին երկու դիմում էր ներկայացրել ՍԴ, մեկը՝ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անունից, մյուսը՝ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում հանդես եկող ՀԿ-ների, մի շարք քաղաքացիների և դիտորդների անունից: Մինչդեռ ՍԴ որոշմամբ, քննվում է միայն դաշինքի ներկայացրած դիմումը: 

«Եթե Զարուհի Փոստանջյանն ունի սպոնսոր…» (տեսանյութ)

«Հայաստանում 81 կուսակցություն կա, սա դառնում է 82-րդը: Բոլորը հույս ունեն, որ ստեղծում են կուսակցություն, հավաքում են համակիրներ, ձեռք են բերում էլեկտորատ: Դա այդպես չէ, պարզ է, որ կուսակցությունը ձևավորում են օլիգարխները, վարձում են քաղաքական գործիչներին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` խոսելով այն մասին, թե արդյոք այսօր, երբ կին քաղաքական գործիչներից օրինակ` Զարուհի Փոստանջյանը […]

Մեղադրանք է առաջադրվել՝ ռուսական ռազմաբազայի զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևի սպանության համար

ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա այսօր մեղադրանք է առաջադրվել Ստեփանավան քաղաքի բնակիչ Ա.Ջանջուղազյանին՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևի սպանության համար։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Զինծառայողի սպանությունը տեղի է ունեցել […]

Չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել

Ապրիլի 25-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Կարեն Արմենի Ավետիսյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Մահը չի մոտենալու նրանց. Աստվածաշունչը գաղտնիք է բացում

«Բայց արդարների հոգիները Աստծո ձեռքին են, և մահը չի մոտենալու նրանց: Անզգամներին թվաց, թե նրանք մեռան, և նրանց ելքն այս աշխարհից տանջանքը համարվեց: Բայց նրանք գտնվում են խաղաղության մեջ»:  Իմաստ. Սողոմոնի 3: 2-4

«Մեռնեմ էն սիրուն երեսիդ» /տեսանյութ/

Շենգավիթ համայնքում այսօր Երևանի  ավագանու ՀՀԿ-ական ներկայացուցիչների հանդիպումը անցավ շատ բուռն: Շենգավիթցիները Տարոն Մարգարյանին ընդունեցին ծափերով: Ավագանու թեկնածու Ռուզաննա Սիրունյանը նշեց՝ չորս   տարի առաջ, երբ ինքը փորձում էր խոսել Տարոն Մարգարյանի  խոստումների մասին, այնքան էլ վստահ չէր, որ ամեն ինչ իրականություն է դառնալու, բայց այսօր նա հաստատաբար վստահում է Մարգարյանին՝ բոլորին կոչ անելով քվեարկել […]

Սին, միակողմանի, չհիմնավորված. Դատախազությունը՝ ՄԻՊ-ի զեկույցի մասին

ՀՀ գլխավոր դատախազությունն անդրադարձել է ՀՀ  մարդու իրավունքների պաշտպանի՝ «2016 թվականի հուլիսյան իրադարձությունների մասին» արտահերթ զեկույցին։ «Բարձր գնահատելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը՝ ուղղված պետական մարմինների հետ հարաբերություններում, այդ թվում՝ քրեական դատավարության տիրույթում հայտնված անձանց իրավունքների պաշտպանությանը, միևնույն ժամանակ գիտակցելով, որ խախտման կոնկրետ փաստերի վերհանումն ու բարձրաձայնումը դրանց վերացմանն ու ապագայում նմանատիպ խախտումների կանխմանն ուղղված գործուն […]

Պաշտոնական Անկարան արձագանքել է Երևանում թուրքական դրոշի այրմանը

Թուրքիային վրդովեցրել է Երևանում ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ավանդական դարձած Ջահերով երթի ընթացքում թուրքական դրոշը այրելու հանգամանքը: Մասնավորապես, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Դրոշը խորհրդաշնում է ազգի հիմնարար արժեքները, հավատքն ու ազատությունը:  Որպես թուրք ազգի գոյության խորհրդանիշ ընկալվող մեր դրոշի նկատմամբ իրականացված այդ արարքը մեր հասարակությունը ընդունեց մեծ վրդովմունքով: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված