14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Բարի է․ Հրապարակ

Նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը գտնում է, որ ոստիկանությունը, արձա­գանքելով մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի արտա­հերթ զեկույցին, նրա վերաբերյալ կո­պիտ որակումներ տալով, նպատակ է ունեցել օգնել նրան, ցույց տալ, որ պե­տական մարմինները նույնպես դժգոհ են օմբուդսմենի աշխատանքից: «Կարծում եմ, որ տվյալ դեպքում ոստիկանության օգնությունը շատ պետք էր օմբուդսմենին, հատկապես, երբ երիտասարդներն ակցիա կազմա­կերպեցին եւ փորձեցին օմբուդսմենին […]

Արցախի պաշտպանության բանակից հայտնում են

Ապրիլի 25-ին եւ լույս 26-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 650 կրակոց: Արցախի ՊԲ-ից  հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

Շոկային լուր զինծառայողի սպանությունից․ Առավոտ

Գյումրու Բուլվարային թաղամասում «Արգո» խանութի դիմաց պայմանագրային ռուս զինծառայող, 21-ամյա Դմիտրի Յալպաևի սպանության մեջ կասկածվող Ա.Ջ.-ն, որը Գյումրի էր եկել Ստեփանավան քաղաքից, մեծացել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում: Մենք արդեն հրապարակել ենք, որ նա առաջին իսկ վայրկյանից զարմացրել էր իրեն բերման ենթարկող «Մուշ» բաժնի ոստիկաններին՝ հայտարարելով, որ մուսուլման հայ է, մինչև 19 տարեկան բնակվել է Հունաստանում: […]

«Պայթած լուր»․ Փաստ

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ոչ միայն չի քննարկել ՊՆ նախկին նախա­րար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի թեկնածությունը մշակույթի փոխնախարարի պաշտոնում, այլև՝ չի էլ ուզում քննարկել: Թերթի հարցին, թե հնարավոր է ինքը նման առաջարկությամբ հանդես եկել է, կամ իրեն է առաջարկվել Սեյրան Օհանյանի կնոջ թեկնածությունը մշա­կույթի փոխնախարարի պաշտոնում, ասաց. «Առաջին անգամ եմ լսում նման թեմա: Չկա նման […]

Դա ամենասարսափելին է

Երբեմն ես մտածում եմ, որ մարդկային ցեղի պատմության մեջ ամենակայուն և անսասան երևույթներից մեկը փչացնել, վնասել կարողանալն է` ինչպես ինքդ քեզ, այնպես էլ շրջապատին: Դա հավանաբար ամենասարսափելին է, և միևնույն ժամանակ ամենահուսադրողը: Հուսադրող այն իմաստով, որ յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում անպայման նման մի պատմության մեջ կխճճվի: Մենք անհուսալիորեն պարզունակ ենք, մշտապես կրկնվում ենք:   […]

Պետք է հիմնովին վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները․ ԵՄ հանձնակատար

Եվրոպական միության (ԵՄ) ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը անդրադարձել է Թուրքիայի եվրաինտեգրման հարցին: «BBC Türkçe»-ի տեղեկացմամբ՝ նա կոչ է արել ԵՄ անդամ երկրներին միավորել ուժերը և հիմնովին վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները: ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների՝ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ հանձնակատարը նշել է, որ անդամ երկրների համաձայնության դեպքում Եվրահանձնաժողովը կարող է անմիջապես ձեռնամուխ լինել Բրյուսել-Անկարա […]

Չեխիայի խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանությունը

Նախօրեին երեկոյան Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը բանաձեւ է ընդունել, որում  ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, հայտնում է «Օրեր» եվրոպական անկախ ամսագրի կայքը։ Բանաձեւում գրված է. «Չեխիայի խորհդարանի Պատգամավորների պալատը դատապարտում է  Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից գրավված տարածքներում մարդկության դեմ գործած հանցագործությունները հրեաների, գնչուների եւ սլավոնների նկատմամբ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝  հայերի ցեղասպանությունը  եւ ազգային ու […]

«Ստվեր չի լինում լոկ այնտեղ, որտեղ լույս չկա»

Անհնար է ապրել առանց հիասթափման, ինչպես որ ընթանալ առանց սայթաքումի, գործել՝ առանց սխալի, մեծանալ առանց հագուստի կարճությունն ու նեղությունը զգալու։ Ճիշտ այդպես էլ՝ ստվեր չի լինում լոկ այնտեղ, որտեղ լույս չկա, որտեղ համատարած մթություն է, և տաքության զգալու համար պարտադիր է առկայությունը սառնության։ Պարույր Սևակ

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված