09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ժամը 20-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 69 ահազանգ

Մայիսի 14-ին, ժամը 20-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 69 ահազանգ: Ահազանգերից 2-ը ստացվել է քաղաքացիներից, 16-ը՝ ոստիկանության ծառայողներից, 29-ը՝ զանգվածային լրատվության միջոցներից, 1-ը՝ հանձնաժողովի անդամներից, 11-ը՝ կուսակցությունների և դաշինքի վստահված անձանցից, 4-ը՝ այլ աղբյուրներից: Հետաքննություն է կատարվում 17 ահազանգով: Այդ թվում՝ ընտրողներին կաշառք տալու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը […]

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպում կունենա Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Մայրաքաղաք Դոհայում նախատեսված են նաև Հանրապետության Նախագահի հանդիպումները «Կատար էյրվեյզ» ընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բաքրի, Կատարի գործարար շրջանակների և տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Առաջին տվյալները /լրացվում է/

Henaran.am-ի թղթակիցը թիվ 1/18 ընտրական տեղամասից տեղեկացնում է, որ այս պահին բացվել է 205 քվեաթերթիկ, որոնցից  153-ը  ՀՀԿ-ի օգտին է, 34-ը` ԵԼՔ դաշինքի, 13-ը` «Երկիր Ծիրանի» կուսակցության, 5-ը անվավեր է համարվել: Հիշեցնենք, այս տեղամասում ընտրել է 1165 ընտրող` ընտրության իրավունք ունեցող 1935-ից:  7/24 տեղամասում ՀՀԿ-ն ստացել է 193 քվե, ԵԼՔ դաշինքը` 84, «Երկիր Ծիրանի»-ին վստահության քվե է […]

Ափսեներ լվանալու հեղուկի օգտագործման անակնկալ ձեւեր

Ափսեներ լվանալու հեղուկը կարելի է օգտագործել նաեւ այլ ոլորտներում։ Այս օգտակար խորհուրդները ձեզ հաստատ պետք կգան։ 1, Հանում է յուղոտ հետքերը հագուստի վրայից։ Մի փոքր ափսեներ լվանալու հեղուկ լցրեք հետքի վրա, տրորեք, ապա լվացեք ջրով։ 2, Խոհանոցի ու լոգարանի հատակը լվանալու համար։ Տաք ջրով լի դույլի մեջ 2 ճաշի գդալ ափսե լվանալու հեղուկ լցրեք ու […]

Բռնի կերպով մտնել շտաբ չի կարելի. Աշոտյանը՝ տիկին Զարուհուց (տեսանյութ)

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասում է, որ ոչ մի եվրոպական երկրում իդեալական ընտրություններ չեն եղել, Ֆրանսիայի վերջին ընտրություններում էլ են խախտումներ եղել: «Ընտրությունների գնահատականները կտան դիտորդները»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ այսօր էլ Երևանի ավագանու ընտրություններին այնպիսի դիտորդական կառույցներ էին հետևում, որոնց գնահատականները միայն հակահանրապետական էին: ՀՀԿ-ական պատգամավորը ցավ հայտնեց «Ազատություն» ռադիոկայանի լրագրող […]

Հանվիր ինչքան ուզում ես Իվետա ջան, բայց Արցախ այցելելուց առաջ կմտածես

Մայիսի 9-ին երեկոյան ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտի վերածննդի հրապարակում կազմակերպված համերգին հայ երգչուհի Իվետա Մուկուչյանը յուրահատուկ ձևով հարգեց Շուշիի ազատագրման ժամանակ և հայրենական պատերազմի ընթացքում նահատակված հերոսների հիշատակը: Տարազով դուրս եկավ բեմ ու մեկ ակնթարթում տարազը հանեց կիսամերկ բեմին ցրիվ տվեց իրեն: Աղջիկը մտքերով դեռ Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում էր, որն անցկացվել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում։ […]

Վերջին ընտրողը պահանջեց հարգել իր իրավունքը

Երեւանի Ավան վարչական շրջանում տեղակայված 1/18-ի ընտրատեղամասի վերջին ընտրողը տեղամաս մտավ ժամը  19:59-ին` պահանջելով հարգել իր ընտրական իրավունքը եւ թույլ տալ ընտրել: Ընտրողը տեղամասից դուրս եկավ 20:2-ին, որից հետո տեղամասը փակվեց, կազմվեց արձանագրություն եւ հանձնաժողովի անդամները հավաքեցին մատնահետքերը ճանաչող սարքերը, քվեախցիկները: Քվեատուփը կբացվի համապատասխան արձանագրությունը կազմելուց հետո: Այս տեղամասում ընտրել է 1165 ընտրող` 1935-ից: Ժամը 20:00-ին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված