12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Տարոն Մարգարյանի վստահությունը, պրոֆեսիոնալիզմը և աշխատանքն այլընտրանք չունեին. ՀՀԿ-ն շոնրհակալ է (տեսանյութ)

Հայաստանի հանրապետական կուսակցությունն այսօր կայացած ընտրությունները, թեկնածու տարոն Մարգարյանի քարոզարշավը գնահատում է  դրական Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը:

«Ընդհանուր առմամբ ընտրությունները գնահատում ենք դրական, դրանք ևս մեկ անգամ վերահաստատեցին, որ Հայաստանն ընթանում է ժողովորդավարության ուղիով»,-ընդգծեց նա: Էդուարդ Շարմազանովը հավելեց, որ ընտրությունների նախնական արդյունքները տպավորիչ էին ու գոհացնող, բայց նաև կանխատեսելի: «Մենք ակնկալում էինք մեր երևանցիների ընտրության ու վստահության շուրջ 70 տոկոսը»:

Ըստ ՀՀԿ շտաբի պետի՝  ընտրությունները եղել են մրցակցային, ժողովրդավարական, և համոզիչ հաղթանակ է արձանագրել Տարոն Մարգարյանի գլխավորությամբ Հայաստանի հանրապետական կուսակցության թիմը: Նա նաև շնորհակալություն հայտնեց մյուս երկու մրցակիցներին, միաժամանակ նկատեց.

«Տարոն Մարգարյանի վստահությունը, պրոֆեսիոնալիզմը և աշխատանքն այլընտրանք չունեին»:

Է. Շարմազանովը հույս հայտնեց, որ 4 տարի հետո կունենանք ավելի լավ, ուժեղ, միասնական Երևան, և բոլոր մարդիկ, ովքեր ձայն են տվել Տարոն Մարգարյանին, ևս մեկ անգամ կվերահաստատեն իրենց դիրքորոշումները:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ