17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ճանապարհը փլուզվել է․ բեռնատարն ընկել է փոսը

Մայիսի 15-ին, ժամը 13:52-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի սկզբնամասում՝ դիտահորի հատվածում տեղի է ունեցել ճանապարհի փլուզում, ինչից «КАМАЗ» մակնիշի ավտոմեքենան կողային մասով հայտնվել է փլուզված հատվածում, տուժածներ չկան. առկա է կողաշրջվելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ տեղի […]

Կալանավորվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի դատարանի դատավորը

2017 թվականի մայիսի 11-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալուց անմիջապես հետո բռնվել է ՀՀ Արարատի և Վայոց ձորի  մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լևոն Արազյանը: Փաստի առթիվ նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով, […]

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Կատար Էյրվեյս» ընկերության գործադիր տնօրենի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել «Կատար Էյրվեյս» ընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բաքրի հետ: Զրուցակիցները քննարկել են ավիացիոն բնագավառում հայ-կատարական համագործակցության ընթացքն ու զարգացման հնարավորությունները: Նախագահ Սարգսյանը երկկողմ միջպետական հարաբերությունների օրակարգն ընդլայնելու գործում էական դերակատարում է վերապահել «Կատար Էյրվեյս» ավիաընկերության կողմից իրականացվող ավիաթռիչքներին. «Կատար Էյրվեյս»-ը հայկական ավիափոխադրումների շուկա […]

Որոնք են եղել ամենահաճախ հանդիպող խախտումները

«Ւրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում, դիտարկել է Երևանի ավագանու ընտրությունները։ Հասարակական կազմակերպության դիտորդները քվեարկության օրը մշտապես գտնվել են թվով 10 տարածքային հանձնաժողովներում և 26 ընտրատեղամասերում։ Արձանագրվել է ընտրախախտումների վերաբերյալ ընդհանուր առմամբ թվով 76 հաղորդում, որոնք վերաբերել են ինչպես կրկնվող, այնպես էլ առանձին դեպքերի, որոնցից դիտորդների գործունեությանը խոչընդոտման և դիտորդների ճնշման 12 դեպք […]

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է 117 հաղորդում

ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորված աշխատանքային խումբն ընտրախախտումներին առնչվող յուրաքանչյուր որոշակի հաղորդում պատշաճ ստուգելու, այդպիսի դեպքերը խափանելու, հանցանք կատարած անձի պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու գերխնդիր ունենալով, ուսումնասիրված հաղորդումներից առանձնացրել է միայն զուտ իրենց բովանդակային նկարագրությամբ առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող  հաղորդումները: Այսպես՝ Ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի բազմաթիվ հրապարակումների մշտադիտարկման արդյունքում աշխատանքային խումբն առանձնացրել է առերևույթ ընտրական […]

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ /ֆոտո/

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առանձնազրույց է ունեցել Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Էմիրի դիվանում մինչ այդ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Հանդիպման ժամանակ Նախագահը շնորհակալություն է հայտնել Էմիրին բարեկամ Կատարի Պետություն այցելելու հրավերի և իր գլխավորած պատվիրակությանը ցուցաբերվող ջերմ ընդունելության համար: Ընդգծելով, որ […]

Եմենում խոլերայի համաճարակ է․ արտակարգ դրություն է հայտարարվել /տեսանյութ/

Յեմենում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, քանի որ խոլերայի համաճարակ է սկսվել։ Կարմիր խաչից հայտնել են, որ միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում այստեղ խոլերայից 115 մարդ է մահացել։  Երկրում տիրող իրավիճակի՝ քաղաքացիական պատերազմի հետեւանքով շատ հիվանդանոցներ ավիրվել են, չկան դեղորայքային միջոցներ։ Ավելի քան 8 հազար վարակակիր կա, ամենամեծ վտանգի տակ մայրաքաղաք Սանան եւ հարակից շրջաններն են։ […]

Վաղը կխոսեն

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դեռևս հայտարարությամբ հանդես չի եկել երեկ կայացած Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ: Ինչպես հայտնել ենք, «Ելք» դաշինքն արդեն հայտարարություն տարածել է, իսկ ՀՀԿ շտաբի պետ Էդուարդ Շարմազանովն էլ դեռ երեկ ուշ երեկոյան էր շնորհակալական խոսք ասել ընտրողներին: «Երկիր Ծիրանիից» ավելի վաղ մեզ փոխանցել էին, որ այսօր ասուլիս են հրավիրելու, բայց քիչ առաջ էլ […]

Զարուհի Փոստանջյանը վերցնելո՞ւ է մանդատները. զարմանում է Մարուքյանը (տեսանյութ)

«Կներեք, բայց ձեր հարցից ես զարմացա. Զարուհի Փոստանջյանը վերցնելո՞ւ է մանդատները: Որովհետ խորհրդարանական ընտրություններից հետո իր արված հայտարարության մեջ ասվում էր, որ «Ելքը» եթե վերցնում է մանդատներն, ուրեմն ծախվել է: Իր տրամաբանուըթյան մեջ, իր քաղաքական գծի մեջ, եթե ինքը գնա, վերցնի, դա իրեն է վերաբերում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ելքից» ընտրված պատգամավոր Էդմոն Մարուքյանը` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված