Արդյոք պե՞տք է մի խնդրանքի համար անդադար աղոթել
Երբ լեզուն առանց սրտի է խոսում Աստծո հետ, շաղակրատանք է եւ ո՛չ աղոթք: Երբ լեզուն ու սիրտը համաձայնում են, սակայն խնդրում են չար ու մարմնավոր բաներ, հեթանոսների շատախոսություն է այդ: Քանզի Տերն ասում է. «Շատախոս մի՛ եղեք, ինչպես հեթանոսները» [Մատթ. Զ 6], այսինքն` մի՛ խնդրեք մարմնավոր բաներ` թշնամիների կորուստ կամ չար հաջողություն: Բարի աղոթք է, […]