01 Մարտի, Saturday, 2025
KFC

Խառնվել են իրար. Հրապարակ

Արտաշատի քաղաքապետի ընտրություններից առաջ իշխանությունը արշավ է սկսել Հովիկ Աբրահամյանի կողմնակիցների դեմ: Մեկը մյուսի հետեւից պաշտոնանկ են արվում մարդիկ, որոնց ապուպապն Աբրահամյանների հետ կապ ունի՝ գազի ոլորտի աշխատակիցներ, թաղայիններ, դպրոցի տնօրենններ: Արտաշատի թիվ 4 եւ 5 դպրոցների տնօրեններն են ազատվել աշխատանքից: Ավելի ճիշտ՝ լրացել է թիվ 4-ի տնօրենի 5 տարվա աշխատանքային պայմանագիրը, սակայն մարզպետը նոր ԺՊ է նշանակել իր սանիկ Գազի Հովոյի՝ Հովհաննես Ղազարյանի համագյուղացուն ու բարեկամին, որն էլ կընտրվի դպրոցի տնօրեն: Բանն այն է, որ նախկին տնօրենը՝ Նարինե Մուրադյանը, Արտաշատի պոլիկլինիկայի տնօրեն Սերինե Հայրապետյանի տալն է, Հայրապետյանին մարզպետն աշխատանքից ազատեց դեռ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: 

Հինգերորդ դպրոցի տնօրեն Ռուզաննա Հայրապետյանը, հիշեցնենք, ամիսներ առաջ ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի կանանց խորհրդի նախագահն էր, սակայն կառույցից եւ կուսակցությունից դուրս եկավ Հովիկ Աբրահամյանի դուրս գալուց հետո: Ըստ լուրերի, սակայն, նա փոշմանել է եւ Արգամիչի թիմի հետ չէ այժմ, իսկ հիմա, երբ Արամայիս Գրիգորյանը որոշել է նաեւնրան փոխել, Հայրապետյանը փորձել է գնալ եւ մեղա գալ, բայց մարզպետն ասել է, որ եթե Աբրահամյաններին դավաճանեց, իրեն էլ կդավաճանի:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ