14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ծառուկյանը չներեց. Ժողովուրդ

Նորընտիր Ազգային ժողովի 2-րդ նիստի ժամանակ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքից 3 հոգի ինքնաբացարկի դիմում են ներկայացրել՝ Արտյոմ Ծառուկյանը, Հարություն Ղարագյոզյանը եւ Խաչիկ Մանուկյանը: Ինքնաբացարկի դիմումներ ներկայացրածները դաշինքի 8 ըմբոստներից են, ովքեր համարձակվել էին առանց դաշինքի առաջնորդ Ծառուկյանի իմացության գնալ ԿԸՀ եւ հետ վերցնել նախքան ընտրությունները գրված ինքնաբացարկի դիմումները :

Չնայած 8 հոգի էին դեմ գնացել նախնկան պայմանավորվածությանը, բայց օրաթերթի տեղեկություններով, ամենայն հավանականությամբ, Ծառուկյանը կբավարարվի միայն նրանց պատժելով: Ծառուկյանի ամենասկզբունքային հարցերից մեկը Խաչիկ Մանուկյանին ստիպելն էր, որ մանդատից հրաժարվի, քանի որ դաշինքի առաջնորդը ցանկություն ունի նրա փոխարեն իր օգնական «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի դստերը՝ Նորա Առուստամյանին պատգամավոր դարձնել:

Հարցի առնչությամբ օրաթերթը փորձեց զրուցել դաշինքի անդամ Վարդեւան Գրիգորյանի հետ, եւ քանի որ մայիսի 17-ին «կանյաչնիում» տեղի ունեցած հանդիպման ժամանակ Գրիգորյանը դիմել էր Ծառուկյանին եւ խնդրել ներողամիտ գտնվել ըմբոստացածների նկատմամբ, հետաքրքրվել, թե քանի հոգու հանդեպ ներողամիտ գտնվեց Ծառուկյանը.

«Երեւի 3-ը, որ այսօր ինքնաբացարկի դիմում են ներկայացրել, դա իրենց խնդիրն է, կարծում եմ, որ մյուսների նկատմամբ եղել է ներողամտություն եւ մեծահոգություն»,-ասաց պատգամավորը: 

Պրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ