Քաթարյան ճգնաժամ. հակաիրանական կոալիցիան պառակտվում է

Արաբական 4 պետություն՝ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու ԱՄԷ-ն, խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ: Ավելի ուշ նրանց միացել է նաև Եմենը: Հարևան երկրի հետ հարաբերությունները խզելու մասին առաջինը հայտարարեց Բահրեյնի թագավորությունը: Մանաման նման քայլի է գնացել Դոհայի քաղաքականության պատճառով, որը «ձգտում է ապակայունացնել իրավիճակը Բահրեյնում և միջամտել վերջինիս գործերին՝ շարունակելով սադրանքներն ու սրացումը ԶԼՄ-ներում […]