Կարենի հեռախոսի քարտը գտնվել էր Գավառում.նոր մանրամասներ փորձագետի սպանությունից

Այսօր` հունիսի 5-ին, Երևանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով դատական նիստը:Նախատեսված էր, որ պետք է հարցաքննվեր գործով վկա Հայկ Թոփչյանը: Հրավիրված վկան չէր ներկայացել և դատարանը որոշում կայացրեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը: Հայկ Թոփչյանը վարձակալության հիմունքներով բնակվել է Լենինգրադյան փողոցում, սպանված Կարեն Վարդանյանի բնակության վայրի հարևանությամբ: […]