Շիրակի մարզպետն ազատվեց աշխատանքից
ՀՀ կառավարությունն այսօչրվա նիստում որոշեց Հովսեփ Սիմոնյանին ազատել Շիրակի մարզպետի պաշտոնից իր դիմումի համաձայն: Սակայն թե ով կլինի նոր մարզպետը, հարցը զեկուցող Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը չասաց: Նկատենք, որ ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն արդեն հայտարարել է, որ Շիրակի մարզպետը լինելու է Արթուր Խաչատրյանը: Շիրակի մարզպետի պաշտոնը ՀՅԴ-ին է բաժին ընկնում:





































