06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Ինչպես է լուծվելու Ֆիրդուսի հարցը (տեսանյութ)

Քաղաքաշինական պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ Ֆիրդուսում շինարարություն է մեկնարկելու: Նա նաև հայտնեց, որ Երևանի 33-րդ թաղամասում իրականացվելու է լայնածավալ շինարարություն, բայց տարածքից վտարված բնակիչներին թաղամասում բնակարաններ չեն տրամադրվելու: Ֆիրդուսի անօթևան բնակիչներին այլ թաղամասերում բնակարաններ կտան: «Ամբողջ տարածքի վերաբերյալ Քաղաքաշինության նախարարությունն իմ ղեկավարությամբ նախկինում մշակել էր այդ տարածքի ամբողջ կառուցապատման նախագիծը: […]

Ինչու է թանկացել ծխախոտը

«Այո, ուսումնասիրություն կատարել ենք, և ուսումնասիրության արդյունքները հրապարակել ենք: Դա հիմնականում պայմանավորված է եղել հարկային օրենսդրության փոփոխություններով»,-այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ խոսելով ծխախոտի թանկացման մասին: Հարցին, թե ուսումնասիրություններն ինչ են ցույց տվել՝ Հայաստանում կան գերիշխող դիրք զբաղեցնողներ, ՏՄՊՊՀ նախագահը պատասխանեց, թե կան.  «Մեր խնդիրն այն է, որ այն շուկաները, որոնք ուսումնասիրել ենք և […]

Նոր լուծումներ՝ քաղաքը մեքենաներից բեռնաթափելու համար

Երևանի Արշակունյաց պողոտան բեռնաթափելու համար Կառավարությունը մշակել է ծրագիր, որը կհաստատվի ամենայն հավանականությամբ այս տարի: Այս մասին այսօր խորհրդարանում 2016թ.-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտնեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը: Նա նշեց, որ առաջարկվել է կառուցել վերգետնյա անցում, բայց մերժվել է պատճառաբանությամբ, որ գեղարվեստական արժեքը գերակա է: «Փողոցի տարբեր անկյուններում մինչև բանվորի արձանի հատվածը […]

Ներգնա տուրիզմի մասով զբոսաշրջիկների թիվը կհասցվի 3 միլիոնի

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը նշաձող է սահմանել` ներգնա տուրիզմի մասով զբոսաշրջիկների թիվը հասցնել 3 մլնի, որից 1.5 մլն-ը սփյուռքահայեր կլինեն: Այս մասին խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ասաց նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը: «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ մեխանիզմներով է նախարարությունը պատրաստվում արդարացնել այդքան մարդու […]

Հրդեհ` «Հաղթանակ» թաղամասում

Հունիսի 27-ին, ժամը 10:02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի թիվ 45 հասցեում գտնվող «Թիվ 1 տուն-ինտերնատ»-ի մոտակա վագոն-տնակում::  Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:  Հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 1 բիս կանչ: Դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և ԱԻ արձագանքման […]

Արդարացի մրցակցության խնդիրը պիտի լուծվի. պատգամավորը՝ ՏՄՊՊՀ-ին

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016 թվականի բյուջեն կազմել է 300 մլն դրամ, 3 միլիոն դրամի չափով ՏՄՊՊՀ-ն տնտեսում է արել. Ազգային ժողովում պետական բյուջեի կատարողականի ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հիշեցրեց՝ երեկ քննարկվում էր մի խնդիր, որ իրականության մեջ մեր տնտեսության ոչ արտահանելի զանգվածը  շատ քիչ […]

Դպրոցում օձեր են հայտնաբերվել

Հունիսի 26-ին, ժամը 13:08-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի միջնակարգ դպրոցի հանդիսությունների դահլիճում նկատվել են օձեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են շահմար տեսակի երկու օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Արամ Մանուկյանի շենքը պահպանվելու է, վերականգնվելու է Աֆրիկյանների շենքը

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը խորհրդարանում 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ բարձրացրեց իրացված տարածքների հարցը՝ Ֆիրդուս, Կոնդ, Եկմալյան, Արամի փողոց: «Բնակիչները իրենց սեփականության իրավունքը զիջել են շինարարություն իրականացնող ընկերությանը, և բնակիչներ կան, ովքեր մնացել են այդ տարածքներում, վիճելի հանգամանքներում ու անմարդկային տարածքներում բնակվում են այդտեղ»,- ասաց Վահե Էնֆիաջյանը: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն […]

Դոլարն ու եվրոն թանկացել են

Հայաստանյան բանկերում ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 27-ին, կազմել է 480.49 դրամ, այսինքն՝  նախորդ օրվա համեմատ աճել է 0.04 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 540.74 դրամ (աճել է 3.69 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 612.38 դրամ (աճել է 1.58 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.15 դրամ (աճել է 0.02 դրամով):  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված