Ներգնա տուրիզմի մասով զբոսաշրջիկների թիվը կհասցվի 3 միլիոնի
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը նշաձող է սահմանել` ներգնա տուրիզմի մասով զբոսաշրջիկների թիվը հասցնել 3 մլնի, որից 1.5 մլն-ը սփյուռքահայեր կլինեն: Այս մասին խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ասաց նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը: «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ մեխանիզմներով է նախարարությունը պատրաստվում արդարացնել այդքան մարդու հոսքը ՀՀ:
«Այս պահին կա 1.2 մլնի հոսք: Ձեր ասած 3 մլն անիրատեսական չէ՞, և ի՞նչ միջոցառումներ են արվում այս ուղղությամբ: Հատկապես շեշտում եք, որ նախատեսում եք՝ 1.5 միլիոնը պիտի լինեն սփյուռքահայեր, այդ ի՞նչ հատուկ միջոցառում պետք է անեք, որ նամանավանդ սփյուռքահայեր գան», – հետաքրքվեց պատգամավորը: Փոխնախարարն ընդգծեց, որ զբոսաշրջիկներին ներգրավվելու համար նախատեսվում է տարեկան 20 ծրագիր անցկացնել: «Տարեկան ծրագրերի քննարկան ժամանակ վերջնական արդյունքները կերևան, բայց արդեն իսկ կան 20-ից ավելի տարատեսակ միջոցառումններ, որոնք միտված են ներգնա տուրիզմի աճին»: