03 Հուլիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ուշադրություն․ ճառագայթման ինդեքսը բարձր է

  Ուշադրություն Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հունիսի 30-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն  ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում` Հունիսի 30-ին հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 30-ին կնվազի 2-3 […]

Ոստիկանությում նմանների համար տեղ չկա

Իրենց Սասնա ծռեր հռչակածների դատավարությունը շոուի վերածողները ոստիկանին որ ծախու են համարում, իրենք իրենց հարց տվե՞լ են՝ ինչ են ակնկալում այն էլ այս աստիճան հանդուրժող ոստիկանից, որ չի սպանել երբեք, այլ հակառակը՝ իրեն են սպանել ու իր զավակին որբացրել:  Ի՞նչ է, երկրում անկարգություն հրահրողի, հասարակական կարգը խախտողի առաջ ոստիկանը պետք է խոնարհվի՞: Երևի թե դա […]

«Լավ հագնվելու համար նախ քթածակ է պետք»

Մի քանի պարզ կանոն։  Ասում եմ՝ լավ հագնվելու համար նախ քթածակ է պետք, մարմնիդ իմացություն ու ինքդ քեզ ճանաչելու կարողություն։ Թե չէ էնքա՜ն թանկարժեք զգեստներ կան, որոնք չարժի անգամ փորձել, էլ ուր մնաց հագնել։  Մի քանի զարդը կարող է հարստացնել ամենահասարակ կտորն անգամ։  Այս ամառվա տրենդն ինձ համար որոշել եմ արդեն՝ երկարափեշ զգեստ, հայկական գոտիներ […]

Կոռնիձորի Արոն՝ բանակում չծառայած բարձրաստիճան պաշտոնյաների որդիներին

Այսօր մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների զավակներ չեն ծառայել Հայոց բանակում: Այս հրապարակումը համացանցում բուռն քննարկումների տեղիք է տվել: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով  վերոնշյալ թեմային «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո) նկատեց.«Պաշտոնյաների և օլիգարխների երեխաները պարտավոր են կանգնել հայրենյաց հողի համար, զոհաբերել անձնական կյանքը վասն հայրենյաց, որպիսի մեղքերի […]

Հերյուրանք է․ ոստիկանությունը պարզաբանում է

Զանգվածային լրատվության միջոցներով տարածված որոշ հաղորդագրությունների համաձայն՝ «Սասնա ծռեր» խմբի առանձին անդամների նկատմամբ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում 26.06.2017թ. ոստիկանության ծառայողների կողմից կիրառվել է բռնություն: Ըստ տարածված տեղեկությունների՝ խմբի անդամներից մի քանիսի առողջությանը իբրև պատճառվել է վնաս: Պաշտոնապես հայտարարում ենք, որ տարածված տեղեկատվությունը հերյուրանք է: Իրականում, հասարակական կարգը խախտելու և ոստիկանության […]

Երևանում կանցկացվի «Խոսող խաղալիք» մանկական զվարճալի 4-րդ փառատոնը

«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով վաղը՝ հունիսի 30-ին, ժամը 11:00-21:00-ն Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղի կունենա «Խոսող խաղալիք» մանկական զվարճալի 4-րդ փառատոնը, հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: Հանդիսավոր բացումը տեղի կունենա ժամը 11:00-ին՝ անվանի տիկնիկագործների պատրաստած տիկնիկների ցուցահանդեսով: Փոքրիկներին կհյուրընկալեն հեքիաթների սիրված հերոսները, մուլտֆիլմերի կերպարները, ծաղրածուները: Փառատոնի ընթացքում երեխաներին հաճելի անակնկալներ կմատուցվեն:

Անշարժ գույքի կադաստրի համակարգը արձանագրել է էական հաջողություններ․ վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի ստեղծման 20-ամյակի, Հողաշինարարի և գեոդեզիստի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:                 Շնորհավորելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Կայացած կադաստրի համակարգը մեզ համար կենսական անհրաժեշտություն է՝ սեփականության իրավունքների պաշտպանության ամուր և հասկանալի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

Ամենաընթերցված