12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ավտովթար Ստեփանավան-Լոռի Բերդ ավտոճանապարհին. կան տուժածներ

Արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 30-ին, ժամը 05:36-ին տեղեկություն է ստացվել, որ Ստեփանավան-Լոռի Բերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ-33 ավտոճանապարհի Ստեփանավան-Լոռի Բերդ հատվածի 1-ին կմ-ին բախվել են «Mercedes-Benz» մակնիշի 35 FQ 720 (վարորդ՝ 1990 թ. ծնված Ս. Ա.) և «Opel Vectra» մակնիշի 34 LT 424 (վարորդ՝ 1976 թ. ծնված Մ. Ն.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ս. Ա.-ը տեղի ուժերով տեղափոխվել է Ստեփանավանի ԲԿ:

Փրկարարները «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Մ. Ն.-ին: Վարորդը և ուղևորներ՝ 1999 թ. ծնված Ա. Ն.-ը, 1963 թ. ծնված Ա. Կ.-ը հոսպիտալացվել են Ստեփանավանի ԲԿ: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ