29 Հունիսի, Saturday, 2024
KFC

Ես ծառայել եմ. Սերգո Կարապետյանի որդին հերքում է (ֆոտո)

Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի որդին՝ Վաչագան Կարապետյանը լրատվամիջոցներին է ներկայացրել իր զինգրքույկը, որով պարզ է դառնում, որ ինքը անցել է պատադիր զինվորական ծառայություն: «1996-98թթ. ծառայել եմ սահմանապահ զորքերում: Այդ մասին է վկայում իմ զինգրքույկը»,-ասել է նա: Հիշեցնենք, որ երեկ Factor.am-ի հարցմանն ի պատասխան ՊՆ-ն տրամադրել էր այն պաշտոնյաների որդիների անուններն, ովքեր չեն ծառայել ՀՀ […]

Բանակից խուսափելու համար առաջարկել է 6000 դոլար կաշառք տալ

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ՊՆ աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն  կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ Թալինի զինվորական կոմիսարիատի սպա Մ. Պ.-ն զինակոչիկին երեք տարի ժամկետով տարկետում տրամադրելու […]

«27 տարի ես դիակ եմ»

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնում է ԱՄՆ։ «Ես պիտի գնամ մորս՝ Վարդիթերի մոտ, կարող եք զորակցել, հեգնել, դա արդեն որակի հարց է», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։  «27 տարի ես դիակ եմ, ու մի օր կդառնամ դիակ, ես ներողության ակնկալիք չունեմ, ապրած կենա այն մարդն, ով անթերի է: Մենք ունենք նորովի, ամբողջությամբ […]

Եթե Թուրքիան դառնա պայթյունի թիրախ…/տեսանյութ/

«Մխիթարական որևէ բան աշխարհում դեռ չի կատարվում, մարդիկ ուզում են մի լավ բան կատարվի, բայց մխիթարական բան չկա, որովհետև քաոսը շարունակվում է»,-այսօր՝ հունիսի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ղարաբաղ» կոմիտեյի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը: «Թվում է, թե իսլամական պետության վախճանն է մոտենում, բայց դա այդպես չէ: Մարդկությունը մի ֆունդամենտալ բան պետք է վերանայի, […]

Դոլարը շարունակում է թանկանալ

Այսօր հայատանյան բանկերում ամերիկյան մեկ դոլարը գնվում է 478 դրամ նվազագույն և 479.50 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 482 դրամ նվազագույն և 482.50 դրամ առավելագույն փոխարժեքով:  Մեկ եվրոն գնվում է 544 դրամ նվազագույն և 547 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում՝ 552 դրամ նվազագույն և 555 դրամ առավելագույն փոխարժեքով:  Ռուսական ռուբլին գնվում է 7.98  դրամ նվազագույն և 8.08 դրամ առավելագույն […]

«Դե գնացե՛ք ստիպեք, տեսնեմ՝ ինչպես եք ստիպելու»

Այսօր ԱԺ-ում 2016-ի բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց՝ իր ագրեսիայով ու ապակառուցողական քաղաքականությամբ՝  Ադրբեջանը նախևառաջ  պատասխանատու է միջազգային հանրության առջև։ Անդրադառնալով Թուրքիայի  ժխտողական քաղաքականությանը ՝ Նալբանդյանը նշեց․ «Շատերն ասում են՝ Թուրքիային պետք է ստիպել, ոչ թե դիվանագիտական հարաբերություններ հաստատել, այլ պարտադրել,  որ ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Դե գնացե՛ք ստիպեք, տեսնեմ՝ ինչպես եք ստիպելու: […]

Կարծում եք՝ դա օդի՞ց է լինում․ արտգործնախարարի հռետորաբանությունը

Այսօր ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հարց ուղղեց ԱԳ նախարարին՝ փորձելով հստակեցնել՝  ի՞նչ քայլեր են ձեռնարկվել ապրիլյան պատերազմից հետո սահմանին լարվածությունը մեղմացնելու համար: «Մենք մեր հնարավորությունների համաձայն ենք մեր ոտքը մեկնում, որոշ արդյունքներ կան, բայց գոռգոռալ, որ վաղը մենք այս կամ այն կանենք, այդպիսով ոչ մի բանի չենք հասնի», – […]

Հիմա ես կողմ եմ, որ Հայաստանում ցուցադրվեն միայն հնդկական սերիալներ. ռեժիսոր

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է  հնդկական հոռուստասերիալներին: «Մի անգամ ես հիմարություն ունեցա քննադատել հնդկական սերիալները: Սկսեցի նայել հայկականները: Հիմա ես կողմ եմ, որ Հայաստանում ցուցադրվեն միայն հնդկական սերիալներ: P.S. Տիկնայք և պարոնայք, հարգեք դերասանի մասնագիտությունը, զբաղվեք ուրիշ գործով»,- գրել է ռեժիսորը:

BBC-ի թղթակիցը արտաքսվել է Թուրքիայից

Բրիտանական հայտնի BBC հեռուստառադիոընկերությունը թղթակից Ջիյար Գոլը արտաքսվել է Թուրքիայից: Ըստ թուրքական  «Evrenesel» լրատվամիջոցի՝ Գոլը ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանում և անազատության մեջ պահվել 5 ժամ: Դրանից հետո որոշում է կայացվել թղթակցին արտաքսել Թուրքիայի սահմաններից: Աղբյուրը չի մանրամասնում, թե որն է եղել ձերբակալման և արտաքսման պատճառը: Թղթակիցը Twitter-ի էջում հանրությանը տեղեկացրել է իր արտաքսման մասին, սակայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

Ամենաընթերցված